×


Լեւս Դավթյանը

Լեւս Դավթյան.«Իմ առաջին համբույրը նման էր...»

Սեր` յուրաքանչյուրը յուրովի է մեկնաբանում այս զգացմունքը: BRAVO.am-ը սիրային բլից հարցերի միջոցով պարզել է, թե հայտնիների համար ինչ է սերը, եւ ոչ միայն: Առաջինը ներկայացնում ենք Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասան Լեւս Դավթյանի լուրջ, երբեմն էլ հումորային պատասխանները:

Սերը կյանք է:

Սիրել` նշանակում է
ապրել:

Սեր առաջին հայացքից,
իհարկե, կա:

Սիրահարվածները նման են
երջանկություն փնտրողների:

Սիրո իմ եղանակն
աշունն է:

Կնոջ արտաքինում ինձ գրավում են
աչքերը, հասարակ ոճը, հայացքը:

Վանում է
կնոջ շատախոսությունը, բարդույթները, կեղծ բարեպաշտությունը:

Լեւս Դավթյանը


Կինը պետք է լինի
խելացի, սեքսուալ, հետաքրքիր:

Կյանքն առանց սիրո
մահ է:

Իմ ընտրյալը պետք է լինի
մայր, կին, իսկ մասնագիտությունը կարեւոր չէ:

Սիրած էակի կողքին արթնանալը…
Սիրում եմ մենակ քնել:):

Սերը
խոր աշնան գույն ունի:

Մինչ ամուսնանալը պետք է ...
Պետք չէ:):

Իմ առաջին համբույրը նման էր
երկրային երկնքի:

Շուտ ամուսնանալ` նշանակում է ուշ չամուսնանալ:):

Առաջին ժամադրությունը պետք է լինի
չպլանավորված, հընթացս:

Երբ սիրում ես, պետք է
սովորես հանդուրժել:

Կամուսնանամ, եթե
գտնեմ իմ երազների աղջկան:

Չեմ սիրում աղջիկների, ովքեր
չեն սիրում տղաների:):

Բլից հարցերը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լեւս Դավթյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին