Այս անգամ BRAVO.am-ի սիրային բլից հարցերին պատասխանել է դերասանուհի Լիա Զախարյանը՝ նշելով՝ ինչն է իրեն գրավում տղամարդու արտաքինում, ինչը` վանում, ինչպիսին էր իր առաջին համբույրը եւ ինչ է նշանակում սիրած էակի կողքին արթնանալը:
Սերը պատրաստակամություն է:
Սիրել` նշանակում է ներել:
Սեր առաջին հայացքից չկա, կա սիրահարվածություն:
Լիա Զախարյանը
Սիրահարվածները նման են թիթեռների, թռչում են յուրաքանչյուր լուսավոր կետի մոտ:
Իմ սիրո եղանակները չորսն են, ինչպես տարվա եղանակները:
Տղամարդու արտաքինում ինձ կարող է գրավել հայացքը, միմիկան,
Վանել՝ ժպիտը:
Տղամարդը պետք է լինի պատասխանատու:
Կյանքն առանց սիրո անգույն ու դատարկ է:
Լիա Զախարյանը
Երբ սիրում ես, անընդհատ ժպտում ես:
Հանուն սիրո պատրաստ եմ շատ ու շատ զոհաբերությունների:
Կարեւոր չէ՝ ինչ մասնագիտություն կունենա իմ ապագա ամուսինը:
Սիրած էակի կողքին արթնանալը ձեռք բերած ամենակարեւոր երջանկություններից մեկն է:
Սերն ինձ համար բաց կապույտ է:
Մինչ ամուսնանալը պետք է համեղ պատրաստել սովորել:
Լիա Զախարյանը
Իմ առաջին համբույրը նման էր «Սպիտակաձյունիկը» մուլտֆիլմի հերոսուհու համբույրին:
Շուտ ամուսնանալ` նշանակում է շուտ հասունանալ ու պատասխանատու դառնալ:
Առաջին ժամադրությունը պետք է լինի հանպատրաստից:
Տղաներին դուր է գալիս իմ ժպիտն ու հումորի զգացումը:
Կամուսնանամ, եթե սիրեմ:
Չեմ սիրում տղաների, ովքեր ինքնասեր են ու էգոիստ:
Սիրային բլիցը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լիայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: