×


Լիա Զախարյանի 27-ամյակի խնջույքի «դրես-կոդը», նվերներն ու մայրիկի ներկա չլինելու պատճառը

Ծաղիկներ, նվերներ ու ժպիտներ՝ այսպիսի միջավայրում էր երեկ իր 27-ամյակը նշում Լիա Զախարյանը: Դերասանուհու հուզմունքն ու լարվածությունը սկզբում բավական մեծ էր, քանի որ քաղաքում տիրող խցանման պատճառով իր ծննդյան խնջույքից ուշացել էր 1.5 ժամ, սակայն հյուրերին հաջողվեց բարձրացնել Լիայի տրամադրությունը:

BRAVO.am-ի համար լուսանկարվելուց հետո հոբելյարը նշեց, որ վերջին անգամ նման մեծ մասշտաբով տոնել է տարեդարձը 7 տարի առաջ. «20-ամյակս ընտանիքիս, ընկերներիս հետ շատ մեծ ու գեղեցիկ խնջույքով նշեցի: Այս անգամ էլ որոշեցի կրկին համախմբել իմ ամենահարազատ ընկերուհիներին եւ մտերիմներին: Այստեղ են նաեւ տատիկս եւ մորաքույրս, բայց, ցավոք, արդեն 2 տարի է, ինչ մայրս է ինձնից հեռու. նա Ռուսաստանում է, եւ արդեն 2-րդ անգամ է, որ ծննդյանս օրը ինձ հետ չէ եւ չի կարողանում կիսել իմ ուրախությունը»:

Լիա Զախարյանի 27-ամյակին


Լիան նշել է, որ մայրիկի բացն ու կարոտը ոչինչ ու ոչ ոք չի կարող լրացնել.«Մամ ջան, քեզ շատ սիրում եմ, կարոտում եմ եւ հենց հիմա իմ աջ ու ձախ անկյունում ուզում եմ զգալ քո ներկայությունը, զգալ, որ գրկում ես ինձ ու ասում՝ «Շնորհավոր, բալես»»:

Այս տարի եւս նա չէր պլանավորել նշել տարեդարձը, սակայն 2 օր առաջ մի հավաքույթի ժամանակ մտերիմ ընկերուհիներին հաջողվել է համոզել երեկույթ կազմակերպել, որի համար ընտրված էր սեւ եւ սպիտակ դրես-կոդը.«Երեկ ամբողջ գիշեր ես եւ իմ հարազատ ընկերուհիները՝ Տաթեւ Էլիգումյանը, Լուսավորիկն ու Սերինեն, զարդարել ենք ամենն ու պատրաստվել այս օրվան: Ընկերուհիներս քրտնաջան աշխատանք են տարել, բայց վստահ եմ, որ սիրով են արել, եւ ես անչափ շնորհակալ եմ նրանց` ինձ այսքան ջերմացնելու համար»:

Լիա Զախարյանի 27-ամյակին


Լիան խոստովանում է, որ այս տարեդարձն իր համար յուրահատուկ է, քանի որ ամեն բան՝ սկսած տորթից, նվեր է.«Այնքան երջանիկ եմ, այնքան շոյված, քանի որ ինձ գրել են, զանգել, պայմանավորվել եւ ցանկացել, որ հաճելի անակնկալներ մատուցեն, տորթեր ու փուչիկներ են ուղարկել: Այո՛, այստեղ ամեն ինչ նվեր է»:

Մեծանալն ու թվերը նրան ընդհանրապես չեն հուզում եւ չեն վախեցնում. «Ես առանձնացնում եմ՝ 2 եւ 7: Այդքան փոքր 2-ը եւ այդքան չնչին 7-ն ինչպե՞ս կարող են ինձ վախեցնել: Բոլորն ինձ ասում են, որ 20 տարեկանից մեծ չեմ երեւում, հատկապես` առանց դիմահարդարման: Վստահ եմ, որ տարիները պետք է հաշվել հոգուն համապատասխան, իսկ իմ հոգում ես դեռ շատ երիտասարդ եմ»:

Լիա Զախարյանի 27-ամյակին


Խոսելով ամենամեծ ձեռքբերման մասին` Լիան ասել է, որ երջանիկ է՝ ունենալով անուն-ազգանուն ոչ միայն անձնագրում.«Ունեմ անուն-ազգանուն, որի շնորհիվ մարդիկ ինձ այսօր ճանաչում են, հարգում են եւ իմ կողքին են: Այս 27 տարիների ընթացքում ձեռք եմ բերել այն աշխատանքը, որի շնորհիվ երջանիկ եմ, հագեցած ու բավարարված»: Նա նաեւ հավելել է, որ ամենավերջին ձեռքբերումն այն է, որ այս տարի վերջապես իրականացրել է վաղեմի երազանքն՝ այցելելով իր երազանքների Իտալիան: Խոստովանում է` չի ցանկանում` գա մի օր, հասկանա՝ երկրագնդի վրա մի փոքրիկ կետից այն կողմ ոչինչ չի տեսել:

Լիա Զախարյանի 27-ամյակին


Իսկ զրույցի ամենավերջում Լիան նշեց, որ իր կանքում ունեցած եւ ոչ մի բանի համար չի զղջում եւ երբեք չէր էլ ցանկանա, հետ տալով ժամանակը, որեւէ բան փոխել: Դե, իսկ երազանքն էլ հետեւյալն է.«Ուզում եմ, որ իմ ծնողները միշտ ինձ հետ լինեն, մայրս օրերից մի օր հպարտանա իմ՝ իր նման օրինակելի մայր լինելով: Վստահ եմ եւ հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդու հոգում պահած երազանքն, անպայման, կատարվում է»:

Տեքստը` Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին