×


Լուիզա Ներսիսյանը, Սերժոն եւ այլ հայտնիներ՝ «Ամուսնացածների լիգա»-ում

«Ամուսնացածների լիգա»` այսպես է կոչվում նոր սիթքոմը, որ կցուցադրվի Հանրայինի աշնանային եթերաշրջանում: Հումորային նախագծում նկարահանվել են Լուիզա Ներսիսյանը, Անի Պետրոսյանը, Ջեմմա Ադամյանը, Ռաֆայել Երանոսյանը, Սերժոն, Տիգրան Գյուլումյանը եւ այլ դերասաններ:

Անի Պետրոսյանը


Սիթքոմը կպատմի երեք ամուսնացած զույգերի առօրյայի եւ խնդիրների մասին: Հերոսները շատ տարբեր են, սակայն նրանց միավորում է ամուսնական կարգավիճակը: «Ամուսնացածների լիգա»՝ այդպես է կոչում հերոսներից մեկն այն կյանքը, որտեղ հայտնվում է մարդ հարսանիքից հետո: Այդտեղ գտնվելու համար հարկավոր է համբերություն, զիջելու ունակություն, հումոր եւ աշխատասիրություն:

Առաջին ալիքով նոր սիթքոմ կցուցադրվի


Ֆիլմաշարի ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարիստը՝ Աշոտ Աբրահամյանը, պրոդյուսերներն են Արման Միտոյանը եւ Սերժ Նալբանդյանը:

Լուիզա Ներսիսյանը


«Ամուսնացածների լիգա»-ում չկան հաղթողներ եւ պարտվողներ, չկան մեծ դրամական պարգեւներ. միակ մրցանակը, որին կարելի է արժանանալ` ամուսնու հետ միասին երջանիկ լինելն է:):

Տեղեկատվությունը եւ լուսանկարները՝ Առաջին ալիքի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին