Սինեմագրաֆիա. ահա այսպես են անվանել իրենց ստեղծած “կենդանի” լուսանկարները նյույորքյան լուսանկարիչ Ջեմի Բեքն ու վիդեոմոնտաժող Քեւին Բերգը: Նրանք որակապես նոր մակարդակի են բարձրացրել անիմացիոն gif պատկերներ ստեղծելու արվեստը:
Սինեմագրաֆիաների նպատակը, ինչպես հեղինակներն են նշում, պատկերների դետալների վրա ուշադրություն գրավելն է: Նշենք, որ “կենդանի” լուսանկարները նորույթ չեն, բայց դրանց իրականացումը տեխնիկապես ավելի բարդ է:
Ջեմի եւ Քեւինի ստեղծած սինեմագրաֆիաների նոր շարք է հայտնվել համացանցում: Դրանք, ինչպես նաեւ արդեն հայտնի “կենդանի” մի քանի լուսանկարներ առաջարկում ենք դիտել ստորեւ:
BRAVO.am
Աղբյուրը` etoday.ru


×
10,449






