Մամուլում տարածված լուրերի համաձայն` հավանականություն կա, որ Հայաստանը “Եվրատեսիլ 2012”-ին կներկայացնի ԱՄՆ-ում բնակվող Լուսիա Մունը(Բաբայանց), որի` ՀՀ հանրային հեռուստաընկերության խորհրդի կողմից ձեւավորված հատուկ հանձնախմբին ներկայացված երգը հավանության է արժանացել:
Լուսիա Մունը
BRAVO.am-ի հետ այս մասին խոսել է “Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը` նշելով, որ ներկա պահին ոչինչ չի կարող հերքել կամ հաստատել. “Մեզ մոտ դեռեւս ոչինչ հստակ չէ, դրանք ուղղակի խոսակցություններ են: Եթե հստակ լինի, մենք առաջինն ուրախությամբ կհայտնեք մամուլին”:
Գոհար Գասպարյանն ասել է նաեւ, որ շատ խմբեր, երգիչներ են իրենց կատարումներն ուղարկում հանձնախմբին, բայց դա կապ չի ունենալու ընտրության հետ. “Հանրային հեռուստաընկերության խորհրդի կողմից ձեւավորված հատուկ հանձնախումբը կարող է ընտրել այնպիսի խմբի կամ կատարողի, որը հայտ կամ երգ չի ներկայացրել”:
Լուսիա Մունը
Առաջարկում ենք դիտել Լուսիա Մունի կատարումներից մեկը: Նշենք, որ երգչուհին ծնվել է Բաքու քաղաքում` 1978 թվականին, 1988-ին նրա ընտանիքը Ադրբեջանից տեղափոխվել է Հայաստան, իսկ 1992-ից երգչուհին ապրում է Միացյալ Նահանգներում:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
BRAVO.am


×
14,095






