×


Կայացել է Կարեն Սմբատյանի հետմահու ցուցահանդեսը

Ապրիլի 21-ին Նկարիչների միության ցուցասրահը բազմամարդ էր. բացվել է Կարեն Սմբատյանի 80-ամյակին նվիրված հետմահու ցուցահանդեսը: Տաղանդավոր նկարչի մահվանից 8 տարի է անցել, եւ սա նրա մահից հետո առաջին ցուցահանդեսն է:

Կարեն Սմբատյանի 80-ամյակին նվիրված հետմահու ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից


Կարմիր ժապավենը կտրելով՝ ցուցահանդեսը բացել է նկարչի այրին` տիկին Էսման: Ներկայացված է 120-ից ավելի գեղանկարչական, գրաֆիկական աշխատանք: Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալ նաեւ նկարչի՝ նախկինում չցուցադրված կտավներին: Կարեն Սմբատյանի նկարները պահվել են ընտանեկան արխիվում:

Կարմիր ժապավենը կտրելով՝ ցուցահանդեսը բացել է նկարչի այրին` տիկին Էսման


Կայացել է նաեւ նկարչի աշխատանքներով գրքի շնորհանդեսը: “Գրքում ներկայացված է Կարեն Սմբատյանի գործունեությունը` սկսած 1950-ական թվականներից մինչ նրա մահը` 2003 թվականը’’,- ասել է “Լոռվա ձոր’’ հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը եւ հավելել, որ այս ցուցահանդեսը կունենա իր շարունակությունը. “Առաջիկայում կրկին կլինեն ցուցադրություններ, գուցե ոչ այսքան մասշտաբային: Որպես ցուցադրություն, սա աննախադեպ է”:

Կարեն Սմբատյանի 80-ամյակին նվիրված հետմահու ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Նկարիչների միությունը եւ “Հայկական ներկապնակ’’ փառատոնային, ցուցահանդեսային ծրագիրը:

Տեքստը Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանը /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW