Ռեփերի կինն ու դուստրը` Նարեկի հետ դուետում :)
Հ.Տ. Հայկոն ու “Մեծ Հայք”-ի Նարեկն օրերս նկարահանել են “Born in Armenia” կամ ինչպես իրենք են ասում` “Ծնված Հայաստանում” տեսահոլովակը: Համանուն երգի համահեղինակները Հայկոն ու Նարեկն են, իսկ տեսահոլովակի ռեժիսորը` Վահե Սայանը:
“Այս երգը Նարեկի ձայնասկավառակից է: Իմ հատվածի հեղինակը ես եմ, Նարեկինը` ինքը: Երգը Հայաստանի մասին է, համախմբող նշանակություն ունի, տեսահոլովակում էլ Հայաստանում ծնված մարդիկ են լինելու, հայկական դրոշներ, բոլորին հասանելի ռեփ եւ տրամադրություն: Իմ կարծիքով` բոլորն էլ կհավանեն ու կսիրեն այն”,- BRAVO.am-ին ասել է Հ.Տ. Հայկոն:
A.Chilla-ն, Հ.Տ. Հայկոն դստեր հետ ու Նարեկը
“Born in Armenia”-ում նկարահանվել է 2011-ի ապրիլի 21-ին Հայաստանում ծնված Ջեսիկան` ռեփերի աղջիկը, որը դեռեւս իր առաջին քայլերն է անում տեսախցիկի առջեւ:): Ջեսիկայից ու Հայկոյից բացի տեսահոլովակում կտեսնեք նաեւ Հ.Տ.-ի կնոջը` Սյուզիին: Տեսարաններում նկարահանվել են, Հայկի խոսքերով, հայկական ռեփի նոր ջահելությունը, պարի խմբակներ, Հայաստանում ծնված այլ երիտասարդներ ու ՖԱՖ-ի` հայկական ֆուտբոլի երկրպագուների միավորման անդամները:
Տեսահոլովակի հատուկ հյուրի կարգավիճակում է եղել ընկերներին սատարելու եկած A. Chilla-ն: “Սիրում ու գնահատում եմ նրանց կատարած աշխատանքը, եթե այդպես չլիներ, հիմա այստեղ չէի լինի:)”,- նշել է A. Chilla-ն:
Հ.Տ. Հայկոյի դուստրը նկարահանվել է հայրիկի տեսահոլովակում
“Վաղուց էի պլանավորել այս երգի վրա տեսահոլովակ նկարահանել: Սա կլինի իմ անհատական առաջին ձայնասկավառակից թվով երկրորդ տեսահոլովակը: Ձայնասկավառակը պատրաստվում եմ թողարկել դեկտեմբերի 22-ին”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Նարեկն ու հավելել, որ “Հայաֆիկացում”-ը “հայկականացված ռեփ է` հայկական թեմատիկայով ու հայկական գործիքներով”: Նարեկի փոխանցմամբ` տեսահոլովակը պատրաստ կլինի մինչ ձայնասկավառակի շնորհանդեսը:
Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: