×


Հայաստանի օլիմպիական հավաքականը նոր մարզահագուստ ունի

Երեկ “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում ներկայացվել է այն մարզահագուստը, որով Հայաստանի հավաքականը հանդես կգա Լոնդոնի օլիմպիական խաղերին:

Ցուցադրվել է Հայաստանի օլիմպիական հավաքականի նոր մարզահագուստը


Ցուցադրությանը ներկա են եղել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի  նախագահ Գագիկ Ծառուկյանը, մարզահագուստն արտադրած ռուսական “Ֆորվարդ” ընկերության գործադիր տնօրեն Վադիմ Շտոլերը, պաշտոնատար անձինք ու մարզիկներ: 

“Mad Force Crew” խումբն օլիմպիական մարզահագուստով բրեյք դանս է պարել: Կարմիրի, սպիտակի, նարնջագույնի եւ կապույտի համադրությամբ մարզահագուսը ներկայացրել է նաեւ ցուցադրության տեսքով. միմյաց հաջորդելով` պոդյումին են հայտնվել երիտասարդներ, որոնց սպորտային համազգետի վրա պատկերված է  Հայաստանի գերբը, դրոշն ու մեծատառերով “ARMENIA”-ն:): Սպորտային համազգեստից բացի, հավաքածուն իր մեջ ներառում է համապատասխան աքսեսուարներ, պայուսակ եւ խալաթ: Մարզաշխարհի ներկայացուցիչներն իրենց հավանությունն են տվել կատարված աշխատանքին եւ հաջողություն մաղթել Հայաստանի օլիմպիական հավաքականին:

Ցուցադրվել է Հայաստանի օլիմպիական հավաքականի նոր մարզահագուստը


“Այս գեղեցիկ մարզահագուստը` վառ, պայծառ գույներով, հաջողություն կբերի մեր մարզիկներին, մեր սպասելիքներն իրականություն կդարձնի, իսկ օլիմպիական խաղերից հետո մենք այստեղ կհավաքվենք ու կշնորհավորենք նրանց, կտոնենք հաղթանակները”,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

“Հավաքածուի վրա աշխատող թիմն ու դիզայներները մեծ ուժ, հոգի են ներդրել իրենց աշխատանքում”,-նշել է Վադիմ Շտոլերը եւ հույս հայտնել, որ հագուստի վառ գույները հաջողություն կբերեն Հայաստանի հավաքականին:

ՀԱՕԿ-ի եւ “Ֆորվարդ”-ի միջեւ կնքված պայմանագրի համաձայն` ընկերությունն իր արտադրանքը Հայաստանին կտրամադրի մինչ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը, ներառյալ` Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը:


Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW