×


Հայկ Պետրոսյանը մկրտել է երկրորդ որդուն

Նոյեմբերի 3-ին Հայկ Պետրոսյանի երկրորդ որդին կդառնա երկու ամսական: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանը նշել է, որ կարեւորում են երեխաներին փոքր տարիքում մկրտելը, ուստի Արեգի մկրտությունն էլ փորձել են շատ չուշացնել:

«Ըստ Աստվածաշնչի՝ նորածինը պետք է կնքվի 8 օրականում, սակայն մենք չկարողացանք այդ ժամանակ կազմակերպել արարողությունը, քանի որ մեր կնքահայրը` Համլետը, Հայաստանում չի ապրում: Քառասունքից օրեր անց տղաս մկրտվեց Սուրբ Կաթողիկե եկեղեցում»,-պատմել է դերասանը:

Հայկ Պետրոսյանը՝ կնոջ եւ որդիների հետ


Հայկը տեղեկացրել է, որ այդ օրը նշել են նաեւ իր հայրիկի 50-ամյակը. «Համատեղելով առիթները՝ խնջույք կազմակերպեցինք ռեստորանային համալիրներից մեկում, որին հրավիրված էին մեր հարազատներն ու ընկերները՝ այն մարդիկ, որոնց հետ մենք կարող ենք իսկապես հավեսով քեֆ անել»:

Խոսելով փոքրիկի մասին՝ դերասանն ասել է.«Հանգիստ երեխա է, արդեն ճանաչում է մարդկանց, ժպտում է, ուրախանում: Իսկ մեծ եղբոր հետ պարզապես հիանալի հարաբերություններ ունեն. Նարեկը տնից դուրս գալիս եւ տուն մտնելիս միշտ համբուրում է եղբորը, սիրում է խնամել նրան»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Հայկ Պետրոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին