“Գա ու գնա”, այսպես է կոչվում Հայկոյի նոր երգը, որի երաժշտությունը հենց ինքն է գրել մեկ տարի առաջ, խոսքերն էլ, ինչպես միշտ, հեղինակել է երգչի ընկերը` Վարդան Զադոյանը:):
Հայկոն այս տարի երկու ձայնասկավառակ կթողարկի
Երաժիշտն այս ստեղծագործության հիման վրա տեսահոլովակ նկարահանելու ցանկություն ու նպատակ չի ունեցել. “Քանի որ ես միշտ վստահություն չեմ ունենում իմ երգերի նկատմամբ, ինձ կողքից են ասում` արի նկարենք:)”:
Այս դեպքում Հայկոյի ստուդիայում “Գա ու գնա”-ն լսել է ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը, հավանել է ու առաջարկել “էկրանավորել” այն: “Իրեն շատ դուր եկավ, ես էլ համաձայնեցի, ցանկացա, որ նկարենք”,- նշել է երգիչը:
Ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանն ու Հայկոն
Տեսահոլովակը Հայկոյի նախընտրելի` մինիմալիստական ոճում է. “Սյուժեն չպետք է երգին խանգարի: Այս անգամ այնպիսի իրավիճակ ենք ներկայացնում, որ բոլորի կյանքում էլ լինում է` մարդ, որը հիշողություններ, մտածելու բան ունի, մեքենայով կանգնում է մի տեղ` խորհելու, այս դեպքում` անձրեւի տակ:): Նկարահանումներն իրականացվել են Երեւանում”:
“Շատ կարեւոր մի բան եմ ուզում ասել` երգն իմ ոճում չէ: Կողքից շատ են ասում` մենք քեզ սիրում ենք ռոմանտիկ ռոմանսներ երգելիս, ինքս սիրում եմ ինչ-որ բաներ անել, որն ինձ էլ է հոգեհարազատ… Չեմ կարող ասել` այս մեկն ինչ ոճի մեջ է, մի քիչ տարբերվում է մյուս երգերիցս, բայց հուսով եմ` կսիրվի”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Հայկոն:
“Մեծ սիրով կլինեմ Բաքու մեկնող մեր պատվիրակության մեջ”. Հայկո
“Գա ու գնա”-ն երգչի նոր ձայնասկավառակից է: Ալբոմներից մեկը նա մտադիր է թողարկել գարնանը` կանանց միամսյակի շրջանակներում:). “Առաջինը լույս կտեսնի իմ հեղինակային երգերով CD-ն: Հաջորդ ալբոմում այնպիսի երգեր են լինելու, որոնցով ես մտել եմ շոու-բիզնես. երեւանյան, հայկական գեղեցիկ ռոմանսներ կներկայացնեմ”:
BRAVO.am-ի հետ զրույցում Հայկոն “Եվրատեսիլ 2012”-ին էլ է անդրադարձել. “Մրցույթին մասնակցելու ցանկություն ընդհանրապես չունեմ, ու հարցն ամենեւին էլ նրանում չէ, որ Բաքվում է անցկացվում: Կարծում եմ` իմ առաքելությունը կատարել եմ այդ դաշտում: Բայց մեծ սիրով մեր պատվիրակության մեջ կլինեմ”:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները` Հայկոյի անձնական արխիվից


×
6,313






