“Բիզնեսը գտել է իր ամսագիրը’’ կարգախոսով “Business Magazine”-ի շնորհանդեսը երեկ էր: “Արարատ” հյուրանոցում կազմակերպված միջոցառմանը ներկա էին ամսագրի հիմնադիր-նախագահ Կարինե Շահվերդյանը, նրա հարազատներն ու ընկերները, այդ թվում` Հայկոն, Անահիտ Սիմոնյանը, Անուշիկ Ալավերդյանը եւ այլք:
“Business Magazine” ամսագրի հիմնադիր-նախագահ Կարինե Շահվերդյանը կտրում է տոնական տորթը
“Ամսագրի անունն արդեն իսկ խոսում է իր բովանդակության եւ ուղղվածության մասին: “Business Magazine”-ի գաղափարական հիմքում մի միկրոմիջավայրի ստեղծումն է, որտեղ կլուսաբանվի միայն գործարար աշխարհին վերաբերվող իրադարձություններն ու հաջողությունները, նոր հնարավորություններն ու ձեռքբերումները: Ամսագիրը կդառնա յուրօրինակ կամուրջ գործարար աշխարհի եւ լայն հանրության միջեւ՝ ապահովելով ոլորտին վերաբերվող ամենաարդիական եւ հետաքրքիր տեղեկատվության մատուցումը”,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Կարինե Շահվերդյանը:
“Business Magazine” ամսագրի հիմնադիր-նախագահ Կարինե Շահվերդյանը Հայկոյի եւ Անահիտ Սիմոնյանի հետ
Ամսագրում գերակշռում են լուսանկարները, իհարկե, տեղեկատվական կարճ տեքստերով, քանի որ ինչպես կեսկատակ-կեսլուրջ նշել է “Business Magazine”-ի հիմնադիր-նախագահը, այսօր մարդիկ ամսագրերը ոչ թե կարդում են, այլ ուղղակի թերթում ;):
Երգիչ Հայկոյի փոխանցմամբ՝ ամսագիրը նախատեսված է գործարար այն մարդկանց համար, ովքեր նախընտրում են որակյալ գովազդ: Երգչուհի Անահիտ Սիմոնյանն էլ, որը Կարինե Շահվերդյանի մտերիմ ընկերուհին է եւ “Business Magazine”-ում տեղ գտած լուսանկարների ոճաբանը, մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ ամսագրի գաղափարն առաջացել է հենց իրենց տանը. “Ես հպարտ եմ, որ ընկերուհիս ի վերջո հասավ իր նպատակին: Երկար ժամանակ է, ինչ Կարինեն աշխատում է գովազդի ասպարեզում, ու կարծում եմ, որ արդեն ժամանակն էր ստեղծելու իր սեփական ամսագիրը, որտեղ տեղ կգտնի միայն որակյալ գովազդ”:
Անուշիկ Ալավերդյանը` “Business Magazine” ամսագրի շնորհանդեսին
Նշենք, որ ամսագրի շնորհանդեսն անցել է շատ ջերմ եւ ընկերական մթնոլորտում՝ լի մի շարք անակնկալներով: Երեկոյի ընթացքում ամսագրի հիմնադիր-նախագահի կողմից մատուցվել է կոնյակով լի տակառ, որի վրա միջոցառման հյուրերը թողել են իրենց ստորագրություններն ու բարեմաղթանքները: Կարինե Շահվերդյանը խոստացել է, որ մեկ տարի անց՝ “Business Magazine”-ի առաջին տարեդարձին հյուրերը կհամտեսեն նույն տակառի կոնյակը:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/


×
12,822






