×


Հայտնի է Մովսես Երեմյանի եւ Աննա Սիմոնյանի տղայի անունը

Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանն այս օրերին Միացյալ Նահանգներում են, որտեղ էլ հուլիսի 17-ին լույս աշխարհ է եկել նրանց առաջնեկը: Զույգը փոքրիկի լուսանկարներն առայժմ նախընտրում է չհանրայնացնել, սակայն երեկ հայտնի է դարձել նրա անունը:

Տղային երիտասարդ ամուսիններն անվանակոչել են Անրի: Աննայի գրառումից պարզ է դարձել՝ խորհրդավորություն են տեսնում նրանում, որ երեխան ծնվել է ցերեկը ժամը 1:11-ին:):

Պատասխանելով ինստագրամյան հետեւորդների հարցերին՝ նա նաեւ նշել է, որ շուտով ամուսնու եւ որդու հետ կվերադառնա Հայաստան:


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին