×


Վաչե Թովմասյանը` կնոջ եւ դստեր հետ

«Հատուկ մտածված չի եղել». Վաչեն` դստեր եւ «Ոսկե դպրոց 2»-ի մասին

Ապրիլի 3-ից եթերում կլինի «Ոսկե դպրոց 2» հեռուստանախագիծը: Երկրորդ եթերաշրջանի, սպասվող նորությունների եւ դստեր մասին է Վաչե Թովմասյանի հետ BRAVO.am-ի նոր զրույցը:

Սիթքոմի գլխավոր դերակատարը պատմել է, որ այս շրջանում շատ մեծ զբաղվածություն ունի.«Բացի խաղալը, նաեւ պրոդյուսերն եմ ու սցենարական կազմում եմ ընդգրկված, ինչը շատ աշխատատար է: Ինչքան էլ ժամանակ տրամադրես դրան, միեւնույն է` քիչ է: Հունվարի 10-ից մենք ամեն օր աշխատում ենք նոր եթերաշրջանի համար, իսկ մարտից սկսել ենք նկարահանումները»:

«Ոսկե դպրոց»-ի նկարահանումներին


Դերասանական կազմի մասին խոսելիս Վաչեն ասել է, որ հիմնական կազմում փոփոխություններ չեն եղել.«Քանի որ մեր սիթքոմը դասական չէ, այլ ունի արկածային, հումորային ուղղվածություն, եւ հերոսները պարբերաբար տարբեր իրավիճակներում են հայտնվում, հետեւաբար, նոր տեսարանների ժամանակ կլինեն նաեւ նոր դերասաններ»:

Նրա խոսքով` մայիսի կեսերից փոքր-ինչ կթեթեւանա աշխատանքը եւ կկարողանա իրագործել իր մյուս ծրագրերը.«Մտածում եմ սթենդ-ափ շոուի մասին, որն իր մեջ անկեղծություն կունենա: Ինստագրամյան իմ էջում մեկ շաբաթ փորձնական ռեալիթի-շոու եմ արել, ինչը շատ լավ արձագանքներ ունեցավ: Շատերն են այժմ անում նման բան, բայց այս մեկը տարբերվելու է. շուտով մեծ թափ է առնելու եւ մոնո-ներկայացում է դառնալու: Նաեւ երկու տարբեր ռեժիսորներից առաջարկներ ունեմ հանդես գալ որպես պրոդյուսեր, սցենարիստ եւ գլխավոր դերասան, ինչն իրականում շատ գայթակղիչ է, պարզապես ժամանակի հարց է»:

«Ոսկե դպրոց»-ի նկարահանումներին


Դերասանի հետ խոսել ենք նաեւ վերջերս աղջկան հանրությանը ներկայացնելու մասին.«Երբ դեռ ամուսնացած չէի, զարմանում էի, որ իմ ընկերներն իրենց էջի գլխավոր նկարը երեխայի լուսանկարն էին դնում, անընդհատ ցուցադրում էին իրենց բալիկին: Հենց դա էր պատճառը, որ մեր բալիկի ծննդից հետո որոշել էինք նրան չներկայացնել սոցցանցային մեր էջերով: Երբ հայրս ես դառնում, բնականաբար, քո բալիկն աշխարհի ամենալվն է, բայց հուսանք` մենք կկարողանանք չափավոր ներկայացնել մեր աղջկան»:

Մեր հարցին` ինչու այս շրջանում որոշեցին ներկայացնել մեկ տարեկան Միային, Վաչեն ասել է.«Ինքնաբերաբար ստացվեց: Պարզապես աղջկաս հետ սելֆի էի արել եւ տեղադրել իմ էջում. հատուկ մտածված չի եղել»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Վաչեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին