×


Հրաչուհի Ամիրյանն` ամուսնու հետ

Հրաչուհի Ամիրյան.«Դրանից հետո կյանքս ավելի լուսավոր է դարձել»

«Տարիները կնոջն ավելի հետաքրքիր են դարձնում»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Երեւանի կամերային թատրոնի դերասանուհի Հրաչուհի Ամիրյանը, ով դարձել է 26 տարեկան:

Հրաչուհի Ամիրյանը


Հոբելյարին անակնկալ են մատուցել ամուսինը, եղբայրը եւ ընկերները.«Գիշերը տոնական մթնոլորտում լուսացնելուց հետո, տարեդարձը շարունակվել է աշխատավայրում, իսկ երեկոյան` ամուսնուս հետ` երեւանյան ռեստորաններից մեկում»,-պատմել է նա:

Հրաչուհի Ամիրյանն` ամուսնու հետ


Ամանորին ընդառաջ Հրաչուհուն առաջարկել ենք նաեւ ամփոփել անցնող տարին.«Ստեղծագործական եւ անձնական առումով բուռն եւ հագեցած էր 2017-ը, հատկապես կառանձնացնեմ ինձ համար ամենակարեւոր եւ երազելի իրադարձությունը` հարսանեկան արարողությունս: Դրանից հետո կյանքս ավելի գունեղ, բովանդակալից եւ լուսավոր է դարձել, իսկ առօրյայում գրեթե ոչինչ չի փոխվել, մեկս մյուսին լրացնելով` առաջ ենք շարժվում»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Հրաչուհու անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին