Մարինա Ավետյանի նոր՝ հունական ոճով արված լուսանկարները կարող եք գնահատել հենց հիմա:): Մոդելը, որն այժմ արտերկիր մեկնելու նպատակ ունի, օրեր առաջ իր պորտֆոլիոյի համար նոր ֆոտոշարքում է լուսանկարվել:
“Մոտ երկու շաբաթ նախապատրաստվել ենք այս ֆոտոշարքին”. Մարինա Ավետյան
“Մոտ երկու ամիս առաջ Հայաստան էր եկել մոդելային բիզնեսով զբաղվող մեկ չինացի, որը շրջում է տարբեր երկրներով ու փնտրում մոդելների, որոնց հետ հետագայում պայմանագրեր է կնքում: Դեռ հստակ որոշված չէ` ուր կմեկնեմ՝ Չինաստան, Ճապոնիա, Միլան, թե Փարիզ: Նախընտրում եմ աշխատել եվրոպական երկրներում: Այժմ բանակցություններ եմ տանում ինձ հրավիրող կողմի հետ, իրենք էլ պետք է գնահատեն իմ լուսանկարները”, - BRAVO.am-ին ասել է Մարինա Ավետյանը:
179 սմ հասակով Մարինան մասնակցել է 10-ից ավելի միջազգային մոդելային մրցույթների, որտեղ ներկայացրել է Հայաստանը: Ամենավերջին մրցույթում էլ հաղթել ու առաջին տեղը գրավել:
Մարինա Ավետյանը
Մարինան Երեւանում որպես մոդել հազվադեպ է հանդես գալիս. “Նախընտրում եմ ավելի քիչ երեւալ, գովազդներում չնկարվել: 5-6 տարի է` ցուցադրությունների չեմ մասնակցում, փոխարենը միջազգային մրցույթներում Հայաստանն եմ ներկայացրել, ինչն ավելի հաճելի էր”:
27-ամյա Մարինան իր մոդելային ապագան տեսնում է արտերկրում, թեեւ գիտի՝ նոր փորձությունների միջով է անցնելու. “Արտասահմանում որպես մոդել աշխատելն այնքան էլ հեշտ չէ, որովհետեւ տարիքային խնդիր կա, ինձնից շատ ավելի երիտասարդ աղջիկներ են ձգտում հաստատվել եվրոպական մոդելային բիզնեսում”:
Մարինա Ավետյանը
Աղջկա խոսքով՝ հայկական հեռուստաալիքներից մեկից ծրագիր վարելու առաջարկ է ստացել, եթե չմեկնի, կանցնի հաղորդավարական գործին: Ի դեպ, տարիներ առաջ նա որոշ ժամանակ վարել է ժամանացային ծրագիր. “Պետք է պատրաստվեմ, խոսքս մշակեմ, որի համար ժամանակ է հարկավոր: Երկու հաղորդում կա, դեռ հստակ չգիտեմ` որը կվարեմ, բայց հեռուստատեսային աշխատանքն ինձ համար հարազատ է”:
“Հիմա նաեւ դիմահարդարում եմ սովորում: Մեկը մյուսի հետ փոխկապակցված է, եւ ըստ իս՝ յուրաքանչյուր մոդել պետք է կարողանա ինքնուրույն դիմահարդարվել”,- նշել է Մարինան:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գագիկ Հարությունյանի եւ Մարինայի անձնական արխիվից


×
7,320






