Մարտի 31-ին “Բյուրոկրատ” գրատանը տեղի է ունեցել “Մեսրոպից դեպի Մաշտոց” լուսավորչական ծրագրի բացումը, որի նպատակը Մեսրոպ Մաշտոցի եւ հայ մյուս լուսավորիչների կատարած սխրանքներն եւս մեկ անգամ հասկանալն է, քաղաքակրթական, մշակութային, գիտաարտադրական եւ նմանատիպ այլ հարցերի լուսաբանումը:
“Մեսրոպից դեպի Մաշտոց” ծրագրի բանախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, փիլիսոփա Սերգեյ Ստեփանյանը
Ծրագրի առաջին շարքը ստացել էր “Մաշտոցի հարացույց” անվանումը, իսկ բանախոսության թեման` “Մաշտոցի նշանաբանը”: Բանախոսը` բանասիրական գիտությունների թեկնածու, փիլիսոփա Սերգեյ Ստեփանյանը, ունկնդիրներին է ներկայացրել մեծ լուսավորչի աշխատանքը:
Բնախոսություն-քննարկում ձեւաչափով իրականացվող ծրագրի ավարտին ծավալվել է քննարկում բանախոսի եւ լսարանի միջեւ: Ծրագիրը շարունակական բնույթ կկրի եւ կիրականացվի ամիսն երկու անգամ, իսկ բանախոսները կլինեն հայազգի եւ արտասահմանցի գիտնական-մտավորականներ:
“Մեսրոպից դեպի Մաշտոց” լուսավորչական ծրագրի հյուրերից
“Մեսրոպից դեպի Մաշտոց” ծրագիրն իրականացվում է “Բյուրոկրատ”, “Սարգիս Խաչենց” եւ “Փրինթինֆո” գրահրատարակչությունների կողմից:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/


×
9,019






