×


Մերի Ներսիսյանի որդու «տիեզերական» 1-ամյակը

Լուրերի մեկնաբան Մերի Ներսիսյանի եւ ռեժիսոր Գոռ Պետրոսյանի երրորդ երեխան՝ Ռոբը, երեկ դարձել է մեկ տարեկան: Ծնողները փոքրիկի համար ինքնատիպ թեմատիկանով խնջույք են կազմակերպել՝ լուսանկարներն ու մանրամասները վստահելով BRAVO.am-ին:

«Շատ երկար չենք պատրաստվել ծննդյան տոնին: Մեկ շաբաթ առաջ ընտրեցինք վայրը, դիզայներական մի քանի հարց լուծեցինք եղբորս կնոջ օգնությամբ, հետո տղայիս հագուստը գնեցինք, ու վերջ: Ծննդյան տոնի թեման բխեց Ռոբի հագուստից: Հագուստի վրա ինքնաթիռներ եւ օդաչուներ էին, որոշեցինք, որ թեման կլինի տիեզերքը»,- ասել է Մերին:

Ռոբի առաջին տարեդարձին


Նրանք օրը սկսել են տոնական ուրախ երգով: Առավոտյան՝ Ռոբի արթնանալուն պես, քույրը՝ Սառան, ծնողներից «պահանջել է» «Ծնունդդ շնորհավոր» երգը միացնել: Միասին պարել եւ ուրախացել են: Մայրիկի խոսքով՝ տղան երջանկացած էր:
Խաղեր, պարեր եւ, իհարկե, ջերմ բարեմաղթանքներ՝ հարազատների հետ տոնական երեկոն էլ փոքրիկ հոբելյարն անցկացրել է մանկական սրճարանում:

«Ռոբն ակտիվ տղուկ է, միեւնույն ժամանակ շատ հանգիստ ու խաղաղասեր: Չի նեղվում բարձր երաժշտությունից, բայց նախընտրում է ավելի հանգիստ միջավայր: Շատ պարեց, ուրախացավ: Երբ ժամը եկավ, անգամ բարձր երաժշտության ներքո քնեց, հետո տորթի մոմերը փչեց: Շատ ուրախ էր»,-նշել է Մերին:

Ռոբի առաջին տարեդարձին


Դե, իսկ նվերների մասին խոսելիս հաղորդավարուհին ասել է, որ առանձնապես անակնկալներ չէին պատրաստել. Ռոբն իր տարիքին համապատասխան նվերներ է ստացել: Շատ չեն կարեւորում կողմնակի մանրուքները: Իրենց համար կարեւորը մոտեցումն է, տրամադրությունը, վերաբերմունքն ու սերը: Սրտի թրթիռով են մոտենում իրենց երեխաներին վերաբերող ցանկացած հարցի՝ երբեք չչափազանցնելով, չծայրահեղացնելով: Համոզված են՝ ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Տիգրան Վանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին