×


Մոնիկա Բելուչիի ոճի էվոլյուցիան

Դերասանուհի Մոնիկա Բելուչին համարվում է աշխարհի ամենասեքսուալ ու ցանկալի կանանցից մեկը: Նրան հաճախ անվանում են “երկրորդ Սոֆի Լորեն”: Կրքոտ իտալուհին, հաջողակ դերասանուհին, ամենասեքսուալ տղամարդկանցից մեկի` Վինսեն Կասելի կինն ու երկու դստրերի մայրն է: Մոնիկայի գեղեցկությունը բնատուր է: Նա բազմիցս նշել է, որ կցանկանար երբեւէ չդիմել պլաստիկ վիրաբույժի ծառայությանը: Բացի դերասանուհի լինելուց, Բելուչին նաեւ մոդել է:

Մոնիկա Բելուչին


Մոնիկան 47 տարեկան է, բայց շարունակում է գրավել տղամարդկանց սրտերն ու ապացուցել, որ տարիքը որեւիցե ազդեցություն չունի արտաքինի ու կազմվածքի վրա: Մեկ առիթով Մոնիկան ասել է. “Քանի դեռ մենք առողջ ենք, ժամանակն անզոր է”:

Երկար երեկոյան զգեստ, բարձրակրունկ կոշիկներ, խիտ սեւ վարսեր, կարմիր շրթունքներ ու հմայիչ ժպիտ` ահա Մոնիկա Բելուչիի այցեքարտը: Նրա ոճով երկար տարիներ զբաղվել է մայրը, հենց վերջինս էլ խորհուրդ է տվել դստերը մշտապես հավատարիմ մնալ դասական ոճին` ընդգծելով կանացիությունն ու սեքսուալությունը:

Մոնիկա Բելուչին


18 տարեկանում Բելուչին, դեռ չհասկանալով մայրիկի խոհեմ խորհուրդը, հավատարիմ էր հիփփի ոճին: 20 տարեկանում նա արդեն հայտնի մոդել էր, նրան ճանաչում էին համարյա բոլոր հայտնի մոդելային գործակալություններում:  1 մետր 78 սանտիմետր հասակով Բելուչին որոշեց գրավել աշխարհը: Սակայն մի խնդիր կար. Մոնիկան իրեն երբեք գեղեցկուհի չէր համարել` ընդունելով իր արտաքինը որպես բնությունից ստացած ընծա:

1992 թվականին Մոնիկան իր առաջին դերը ստանձնեց “Բրեմ Սթոքերի Դրակուլան” ֆիլմում: Այստեղ Մոնիկան ներկայացավ կիսամերկ, ինչը խթանեց դերասանուհու ինքնագնահատականի բարձրացմանը: Հենց այդ պահից ի վեր մոդելը “հիվանդացավ” կինոյի աշխարհով: Այնտեղ հայտնվելուց հետո Բելուչիի զգեստներն էլ ավելի կանացի դարձան, նա դադարեց թաքցնել բարեմասնությունները:

Մոնիկա Բելուչին


2004 թվականին, առաջնեկի ծննդից հետո, Մոնիկան 10 կիլոգրամով գիրացավ: Սակայն ավելորդ քաշը Բելուչիի համար բարդույթի առարկա չդարձավ: 9 ամիս դստերը կրծքով կերակրելուց հետո դերասանուհին որոշակի սննդակարգ սահմանեց ու սկսեց զբաղվել ֆիթնեսով: Երեք ամիս անց դերասանուհին կրկին վերադարձավ իր 62 կիլոգրամին:

“Երբեք նորաձեւության գերի չեմ եղել: Չեմ սիրում քայլել խանութներով կատարյալ հագուստ գտնելու համար: Եթե ազատ ժամանակ եմ ունենում, գերադասում եմ ամուսնուս ու երեխաներիս հետ անցկացնել”,- խոստովանել է Մոնիկան:

Մոնիկա Բելուչին


Բելուչիի ամուսինը մեկ առիթով ասել է. “Շատ տարիներ եմ ճանաչում կնոջս, բայց նա ամեն օր փոխվում է: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հենց այսօր ենք ծանոթացել:  Կինս ֆանտաստիկ տաղանդ ունի` նա երբեք չի հոգնեցնում”:

Այսօր ներկայացնում ենք ձեզ հետեւել Մոնիկա Բելուչիի ոճի էվոլյուցիային` վաղ հասակից մինչեւ սեքսուալ ու կայացած կին:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman.ru

Կարդալ ավելին

Quality Sign BW