×


Մոնիկա Բելուչին մայիսին կխենթացնի իսպանացիներին :)

Աշխարհի ամենասեքսուալ ու գրավիչ կանանցից Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը, որը ներկայացնում ենք այս հրապարակման մեջ, զարդարում է իսպանական “Elle” ամսագրի մայիսյան համարի էջերը:

Մոնիկա Բելուչին


48-ամյա դերասանուհու լուսանկարները հեղինակել է լուսանկարիչ Խուան Ալդաբալդետրեսը: Սլացիկ կառուցվածք, չափավոր դիմահարդարում, համեստ սանրվածք, կանացիությունն ընդգծող զգեստներ. Բելուչին հերթական անգամ ապացուցում է, որ տարիքը չի խամրեցնում իր գեղեցկությունը:  

Մոնիկա Բելուչին


Նշենք, որ երկու երեխայի իտալուհի մայրն այժմ ամուսնու` ֆրանսիացի դերասան Վենսան Կասելի հետ բնակվում է Ռիո դե Ժանեյրոյում:

Մոնիկա Բելուչին


Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Etoday.ru

Կարդալ ավելին

Quality Sign BW