×


Յաննին այսօր եւ վաղը համերգ կտա Երեւանում

Այսօր եւ վաղը` ապրիլի 21-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Յաննիի երաժշտության երկրպագուները կրկին կվայելեն նրա ելույթները:“Նախորդ համերգիս ընթացքում խոստացա, որ մոտ մեկ տարի անց անպայման կվերադառնամ: Ինչպես տեսնում եք, պահել եմ խոստումս”,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է անվանի երաժիշտը:

Յաննին այսօր եւ վաղը համերգ կտա Երեւանում


Նրա խոսքով` երջանիկ է կրկին այցելել մեր մայրաքաղաք, քանի որ շատ է սիրել տեղի հանդիսատեսին. “Հայերի ընդունելությունն ու արձագանքը կարիերայումս լավագույներից է: Այնքան եմ պատմել Երեւանի մասին, որ քույրս այս անգամ միացել է մեզ` ականատես լինելու, թե ինչ ջերմություն եք փոխանցում համերգիս ընթացքում”:

Երաժիշտ-երգահանը տեղեկացրել է, որ կատարելու է ինչպես սիրված հիթեր, այնպես էլ նոր ստեղծագործություններ.“Սիրում եմ համերգային ծրագիրը թարմ պահել. ներկայացնում եմ այն, ինչ ոգեշնչում է ինձ այդ պահին` անկախ նրանից, թե որտեղ եմ: Երաժշտությունը պետք է անկեղծ լինի”:

Յաննին այսօր եւ վաղը համերգ կտա Երեւանում


Յաննիի երեւանյան համերգներին ելույթ է ունենալու նաեւ ջութակահար Սամվել Երվինյանը. “Կարծում եմ` նա աշխարհի լավագույն ջութակահարներից է: Հանդես կգանք համատեղ համարով: Գուցե նրան խնդրեմ եւս մեկ յուրահատուկ կատարում նվիրել ձեզ”:

Յաննին այսօր եւ վաղը համերգ կտա Երեւանում


Խոսելով սպասվելիք անակնկալների մասին` երաժիշտը հետեւյալն է ասել.“Եթե նշեմ, թե ինչ եմ պատրաստել, արդեն անակնկալ չի լինի: Սիրում եմ հանդիսատեսին ինձ հետ տանել երաժշտական ճամփորդության, որը լի է անսպասելի երեւույթներով”:

BRAVO.am-ը Յաննիի երեւանյան համերգների ինֆորմացիոն հովանավորն է:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW