Օրերս “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում տարածվել էին լուսանկարներ, որոնք վկայում են այն մասին, որ Երեւանի կենտրոնական Փակ շուկան կրկին քանդում են:
Շուշան Պետրոսյանը
ՀՀ մշակույթի նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանը մայիսի 29-ին համատեղ մամուլի հաղորդագրությամբ հանդես եկան, որում նշված է հետեւյալը. “ՀՀ մշակույթի նախարարի եւ Երեւանի քաղաքապետի համատեղ հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը հրատապ կուսումնասիրի ստեղծված իրավիճակը, կներկայացնի համալիր առաջարկություններ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ: Հանձնաժողովի եզրակացության արդյունքներով ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը կքննարկեն իրավապահ մարմիններին դիմելու նպատակահարմարությունը”:
Խնդրին անդրադարձել են նաեւ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնցից մի քանիսի արձագանքները ներկայացնում ենք ստորեւ:
Երեւանի Փակ շուկան
Երգչուհի, այժմն նաեւ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը “Ֆեյսբուք”-ի իր էջում տարածել է վերոնշյալ լուսանկարը՝ “NO comment” մեկնաբանությամբ, ապա կիսվել “Երեւան ջան “ ֆիլմի՝ ստորեւ ներկայացված հատվածով:
Նազենի Հովհաննիսյանը եւս անտարբեր չի մնացել խնդրին: “Փակ շուկան:(, սիրտս պայթում է”,-“Facebook”-ի իր էջում գրել է դերասանուհի-հաղորդավարուհին:
Նազենի Հովհաննիսյանը
Հաղորդավար Արտավազդ Եղոյանն էլ լուրը մեկնաբանել է այսպես. “Դուք մարդ չե՞ք, դուք հայ չե՞ք...Եթե վայրենի եք, գնացեք չոլում ձեր դղյակներն ու անճաշակ շինությունները սարքեք: Երեւանը մեղկ չի՞...”
Երեւանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող Փակ շուկան բացվել է գրեթե 60 տարի առաջ` 1952 թվականի ապրիլի 28-ին: Կառույցի ճարտարապետն է Գրիգոր Աղաբաբյանը: Երեւանի Փակ շուկայի “կենդանի պատմությանը” ցանկության դեպքում ծանոթացեք այստեղ՝ http://www.mediamax.am/am/news/yerevan-XX-century/4324/:
Պատրաստեց Սիրանուշ Եղիազարյանը/Bravo.am/
Լուսանկարները` Նազենի Հովհաննիսյանի, Շուշան Պետրոսյանի եւ Արտավազդ Եղոյանի անձնական արխիվներից


×
10,260






