×


Նառա Թումասյանի ընտանիքի կյանքը Չինաստանում

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Նառա Թումասյանը դստեր՝ Եվայի ծննդնից հետո ժամանակավոր բնակության է մեկնել Չինաստան: BRAVO.am-ի հետ Նառան խոսել է նոր միջավայրին ընտելանալու դժվարությունների եւ աշխտանքի անցնելու ցանկության մասին:

«Երկրորդ անգամ եմ Չինաստանում, այս անգամ արդեն աղջկաս հետ եմ եկել: Ամուսինս՝ Դավիթն այստեղ է աշխատում, ու քանի որ ես էլ դեկրետում եմ, եկա, որպեսզի աղջիկս լիարժեք ընտանիքում մեծանա»,-ասել է նա:

Նառա Թումասյանը


Կենսապայմաններից Նառան չի դժգոհում.«Չեմ ստի՝ դժվարությունները շատ-շատ են. ոչ մեկին չես ճանաչում, ոչինչ չգիտես, լեզվի բառերն ահավոր են, ասում եմ՝ չեմ հասկանում, միեւնույն է՝ խոսում են:): Բայց դրա հետ մեկտեղ կենցաղային հոգսերը հաղթահարված են: Չինացիներն ամեն ինչ հեշտացնում են, ամեն բան կա, եթե ունես հեռախոս:)»:

Չինացիներն անտարբեր չեն անցնում փոքրիկ Եվայի կողքով.«Աղջիկս դեռ փոքր է, շատ բան չի գիտակցում: Չի հասկանում՝ ինչի են տեղացիները հավաքվում իր շուրջը, ինչ են այդքան երկար խոսում:): Ամեն անգամ աղջկաս տեսնելուց պարտադիր ասում են, որ մեծ աչքեր ունի»,- նշել է դերասանուհին:

Փոքրիկ Եվան


Ընկերները քիչ են.«Այստեղ ընդամենը մեկ հայ ընտանիք է ապրում: Եթե շփվում ենք, ապա՝ ամուսնուս աշխատավայրից մեկ-երկու հոգու հետ, դե, մեկ էլ բակի բնակիչների, ովքեր տարաբնույթ հարցեր են տալիս:): Շատ դժվար է առանց հարազատների ու ընկերների: Կարոտում եմ աշխատանքս, թատրոնս, ես այդ շենքում ու բեմում եմ եղել տարիներ շարունակ, եւ հիմա սիրելի գործով զբաղվելու մեծ ցանկություն ունեմ, ուղղակի այժմ կա նաեւ իմ աղջիկը, ով այսուհետ միշտ առաջին հորիզոնականում է»,- եզրափակել է Նառան:

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նառա Թումասյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին