×


Շողեր Թովմասյանի ինտրիգներով մուտքը «Ֆուլ Հաուս 2»

«Ֆուլ Հաուս 2» հումորային նախագիծն առաջիկա օրերին կլինի եթերում՝ նորացված դերասանական կազմով: Սիթքոմի թիմը համալրել է նաեւ Շողեր Թովմասյանը: Թե ինչ կերպարով է հանդես գալիս, նա պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:

«Մարմնավորում եմ Լիզային: Փակագծերը չբացելով՝ միայն ասեմ, որ նա Ֆելոյի դերակատարի հետ աշխատում է գեղեցկության սրահում, եւ հենց այդտեղից էլ սկսվում են ինտրիգները»,-նշել է դերասանուհին:

«Ֆուլ Հաուս 2»-ի նկարահանումներին


Շողերի կարծիքով՝ դերասանի համար շահեկան է հումորային նախագծերում ներկայանալը.«Կոմեդիայում խաղալիս ավելի շատ ես բացվում: Այս կերպարը նոր է ինձ համար, հուսամ` արժանապատվորեն կներկայացնեմ: Ճիշտ է՝ Լիզան ինձ բացարձակ նման չէ, բայց հոգեհարազատ է: Յուրաքանչյուր դերասանի համար իր կերտած կերպարը հոգեհարազատ է` լինի բացասական, թե դրական»:

Շողեր Թովմասյանը


Բացի հումորային նախագիծը, դերասանուհին նկարահանվել է նաեւ 25 մասանոց «Դեբեդի գաղտնիքը» հեռուստաֆիլմում: Ինչպես նշել է` երկու նախագծում նկարահանումները համատեղելը դժվար է, բայց փորձել է այնպես անել, որ մեկը մյուսին չխանգարի:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Շողեր Թովմասյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին