×


Ջենիֆեր Լոպեզն ու Մարկ Էնթոնին պաշտոնապես կամուսնալուծվեն

Արդեն 9 ամիս է, ինչ Մարկ Էնթոնին եւ Ջենիֆեր Լոպեզը միասին չեն: Այս ընթացքում արտիստներից յուրաքանչյուրը նոր սիրավեպ է սկսել, եւ վերջապես Մարկ Էնթոնին որոշել է, որ իրենք պետք է պաշտոնապես ամուսնալուծվեն: Երգիչն արդեն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է դատարան:

Մարկ Էնթոնին ու Ջենիֆեր Լոպեզը


Մարկը համատեղ խնամակալություն է խնդրել իրենց երկու երեխայի նկատմամբ, իսկ որպես ամուսնալուծության պատճառ նշել է “անլուծելի հակամարտությունները’’:

Ինչպես լրագրողներին է հայտնի դարձել, երգիչը պնդում է, որ կողմերից յուրաքանչյուրը վճարի իր դատական ծախսերի դիմաց, իսկ ունեցվածքի բաժանման մասին փաստաթղթերը դեռեւս գաղտնի են պահվում: Զույգի հարաբերությունները բաժանումից հետո էլ ընկերական են, այնպես որ, հավանաբար, այդ առիթով վեճեր չեն լինի:

Ջենիֆեր Լոպեզը երեխաների հետ


Ի դեպ, Մարկն ու Ջենիֆերը նաեւ շարունակում են աշխատել միասին: Ընթացքի մեջ է իրենց համատեղ  “Q’Viva! The Cosen’’ նախագիծը,  եւ երգիչը պնդում է, որ ամուսնալուծությունն ու դատական լսումները չեն խանգարի համատեղ աշխատանքին: “Գիտեմ, որ սա կարող է զարմանալի թվալ շատերի համար, բայց ինքս էլ զարմացած եմ’’-նշել է Մարկ Էնթոնին:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարդալ ավելին

Quality Sign BW