Ռիհաննան բազմիցս հայտարարել է, որ մաքսիմալ բնական վիճակում իրեն ավելի լավ է զգում, ինչի վառ ապացույցն են երգչուհու տարբեր ֆոտոշարքերը, իր հեռախոսով արված լուսանկարները, որոնցում կիսամերկ կամ մերկ է:):
Երգչուհի Ռիհաննան
Բարբադոսցի գեղեցկուհին ռեյտինգային տարբեր ցուցակներում զբաղեցնում է առաջնային հորիզոնականներ՝ որպես ամենասեքսուալ, ամենագեղեցիկ, ամենացանկալի կանանցից մեկը: Այսքանով, սակայն, երգչուհին չի բավարարվում եւ կիսամերկ լուսանկարվելու հարմար առիթները բաց չի թողնում:
Երգչուհի Ռիհաննան
Այս անգամ Ռիհաննան զարդարել է “Esquire’’ ամսագրի հուլիսյան շապիկը: Ռիռիին լուսանկարել է Մեթ Իրվինը: Ֆոտոշարքն արվել է Լոնդոնում: 24-ամյա աստղը լուսանկարներում լողազգեստով է, որը չի թաքցնում իր բարեմասնությունները:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail


×
8,787






