×


Ռուզաննա Անդրեասյանը՝ դստեր հետ

Ռուզաննա Անդրեասյանը կրկին մայր է դարձել

Երգչուհի Ռուզաննա Անդրեասյանն ու դաշնակահար, գործիքավորող Սերգեյ Հովհաննիսյանը կրկին ծնողներ են դարձել: Նոյեմբերի 17-ին երգչուհին ամուսնուն արու զավակ է պարգեւել: Թե ինչ զգացողություններ ունի երկրորդ անգամ մայրանալուց հետո եւ ինչպես են անվանակոչել փոքրիկին, Ռուզաննան պատմել է BRAVO.am-ին:

«Մեր տղան ծնվել է 3,7 կգ քաշով եւ 53 սմ հասակով: Նրան Դանիել անունն ենք տվել. մարգարեի անուն է եւ նշանակում է Աստծո պարգեւ: Ամուսնուս հետ միշտ երազել ենք այդպես անվանել մեր ապագա որդուն»,-պատմել է երգչուհին:

Ռուզաննա Անդրեասյանի ընտանիքը


Նա նշել է, որ երկրորդ երեխայի ծննդով իրենց պատասխանատվությունը կրկնապատկվել է.«Պետք է կարողանալ ուշադրությունը հավասարապես բաշխել երեխաների մեջ թե՛ դաստիարակության, թե՛ սիրո հարցում: Ավելի երջանիկ եմ դարձել, քանի որ Աստված եւս մեկ անգամ օրհնեց մեր ընտանիքը»:

Երգչուհին պատմել է, որ 2-ամյա դուստրը` Նատալին,  մեծ ջերմությամբ է ընդունել եղբորը.«Հուսամ՝ հետագայում նույն կերպ կսիրեն եւ ջերմ կլինեն միմյանց հանդեպ»:

Ռուզաննա Անդրեասյանի դուստրը


Ռուզաննան ասել է նաեւ, որ սովորության համաձայն հնարավորինս շուտ կվերսկսի աշխատանքը, իսկ բալիկների խնամքի հարցում իրեն կօգնի մայրը:

BRAVO.am-ը նորածին Դանիելին եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ եւ անհոգ մանկություն:
 
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ռուզաննայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին