×


Սամվել Թոփալյանի ընտանիքը

Սամվել Թոփալյանի երեխաների մկրտության լուսանկարները

Սամվել Թոփալյանն ու Սոնա Դավթյանն օրերս կազմակերպել են իրենց բալիկների մկրտության արարողությունը: Դերասանի կինը BRAVO.am-ին է տրամադրել տոնական օրվա լուսանկարներն ու մանրամասներ պատմել:

Փոքրիկները` Արմենն ու Արփենը, մկրտվել են հուլիսի 14-ին` Սուրբ Սարգիս եկեղեցում: «Կնքահայրը Սամվելի մանկության ընկերն է: Քանի որ ամուսնուս եւ իմ քույրերն ապրում են արտերկրում, օրն այնպես էինք ընտրել, որ նրանք էլ մասնակցեն»,- նշել է Սոնան:

Սամվել Թոփալյանի երեխաների մկրտության արարողությանը


Ծնողների խոսքով` երեխաներն իրենց լավ են պահել եկեղեցական կարգի ժամանակ.«Ուշադիր լսում էին Տեր Շահեին, իսկ խնջույքին պարում, ուրախանում էին: Տղաս հավատում է, որ կնքվելուց հետո Աստված պապիկն իրեն ավելի է ուժեղացնելու եւ ինքն ուժեղ զինվոր է դառնալու»:

Ռեստորանային համալիրներից մեկում տեղի ունեցած արարողությանը ներկա են եղել զույգի բարեկամները, մտերիմներն ու ընկերները. «Բոլոր հյուրերը շատ լավ քեֆ են արել եւ մեզ հետ կիսել մեր ուրախությունը»:

Սամվել Թոփալյանի երեխաների մկրտության արարողությանը


Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի անձնական արխիվից


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին