Լիսաբոնում րոպեներ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ 2018»-ի առաջին կիսաեզրափակիչը: Երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Սեւակ Խանաղյանը, ցավոք, չհաղթահարեց այս փուլը, եւ նրան չենք տեսնի մայիսի 12-ին կայանալիք եզրափակչում:
Առաջին կիսաեզրափակչում ելույթ ունեցողներից եզրափակիչ են անցել Ավստրիայի, Էստոնիայի, Կիպրոսի, Լիտվայի, Իսրայելի, Չեխիայի, Բուլղարիայի, Ալբանիայի, Ֆինլանդիայի եւ Իռլանդիայի ներկայացուցիչները:
Հայաստանի պատվիրակը ելույթ ունեցավ 16-րդ համարի ներքո՝ կատարելով հայերեն «Քամի» երգը: Տեսանյութը ներկայացնում ենք ստորեւ:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: