Կիրա Նայթլիի մասնակցությամբ “Chanel” օծանելիքի հայտնի գովազդն այսուհետ պաշտոնապես արգելված է դիտել անգլիացի երեխաներին: Այդպես է որոշել Գովազդի ստանդարտների բրիտանական վարչությունը` ASA-ն` համարելով, որ հոլովակը բացահայտ սեքսուալ ենթատեքստ ունի. “Զույգի միջեւ նկատվում է սեքսուալ լարվածություն, նրանք անգամ պատրաստվում են համբուրվել”:
Կիրա Նայթլին \"Chanel\"-ի գովազդում
Պարզվում է` այս գովազդով է ընդհատվել “Սառցե դարաշրջան” մուլտֆիլմի ցուցադրությունը` առաջացնելով մի շարք մայրերի զայրույթը, որոնք էլ բողոք են ներկայացրել:
Կիրա Նայթլին \"Chanel\"-ի գովազդում
Նշենք, որ “Chanel” բրենդի ներկայացուցիչները պնդում են, թե գովազդը սեքսի մասին չէ. “Այն ցույց է տալիս մադամ Շանելի ուժեղ եւ ազատ ոգին: Խաղարկային եւ զգացմունքային հոլովակ է”:
Կիրա Նայթլին
Կիրա Նայթլիի մասնակցությամբ գովազդն առաջարկում ենք դիտել այստեղ, իսկ մեկնաբանությունների հատվածում գրել ձեր կարծիքը:):
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail


×
9,949






