×


Սիրուշոն, Նազենին, Գոհարը, Դոմինիկ Բերտրանը եւ մյուսները մասնակցել են “Lady Dior” երեկույթին

Աշխարհահռչակ մի շարք ապրանքանիշների, այդ թվում՝ Christian Dior-ի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ “LaGalleria”-ի՝ կանանց համար նախատեսված մուլտիբրենդային խանութում օրերս “Lady Dior” երեկույթ էր կազմակերպել բարձրակարգ նորաձեւության սիրահարների համար:

Գոհար Գասպարյանն ու Սիրուշոն


“Այսօր բացառապես անդրադառնալու ենք “Դիոր”-ին. անուն, որն իսկական լեգենդ է եւ արդեն 65 տարի է, ինչ հանդիսանում է կանացիության, գայթակղության եւ պերճանքի զուգադրությունը”. այս խոսքերով է ողջունել միջոցառման հյուրերին հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը, որոնց թվում են եղել Սիրուշոն, Սյուզան Մարգարյանը, Նազենի Հովհաննիսյանն ու այլ հայտնիներ, ինչպես նաեւ բուտիկի հավատարիմ հաճախորդները: 

"LaGalleria"-ում տեղի ունեցած "Lady Dior" երեկույթին


Նշենք, որ “Lady Dior” երեկույթին ներկա է եղել ԱՊՀ երկրներում “Քրիստիան Դիոր” նորաձեւության տան տարածաշրջանային մենեջեր Դոմինիկ Բերտրանը: “Բարի երեկո, ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալ: Եկել եմ ներկայացնելու մեր նոր հավաքածուն եւ հուսով եմ՝ կհավանեք”,- ասել է Դոմինիկն ու հավելել, որ սա իր առաջին այցը չէ Երեւան: 

"LaGalleria"-ում տեղի ունեցած "Lady Dior" երեկույթին


Հրավիրյալների համար միջոցառման ընթացքում  վիկտորինայի տեսքով ներկայացվել է նորաձեւության տան պատմությունը, իսկ հաղթողը հատուկ նվեր է ստացել “Քրիստիան Դիոր” ապրանքանիշից: Ներկաները ծանոթացել են նաեւ այս տարվա գարուն-ամառ սեզոնի նորաձեւության՝ նավարկության թեմայով տրենդներին: Դոմինիկ Բերտրանն էլ “լուքեր” է ստեղծել` օգտագործելով “LaGalleria” բուտիկում ներկայացված “Dior” ապրանքանիշի հագուստները: 

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է LaGalleria-ն

Կարդալ ավելին

Quality Sign BW