Լոնդոնում կայացած 30-րդ Օլիմպիական խաղերն այլեւս պատմություն են. օլիմպիական երկու շաբաթների ընթացքում աշխարհի հայացքն ուղղված էր Լոնդոնին, որտեղ արդեն երրորդ անգամ անց էին կացվում ամառային Օլիմպիական խաղերը:
Դրվագ Արսեն Ջուլֆալակյանի եւ Էմին Ալեքսանդր Կիկինուի մենամարտից
Հայաստանը եւս անմասն չմնաց օլիմպիական տոնից` մեծ ուրախություն ապրելով իր մարզիկների ելույթների ու մեդալների համար: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 74 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանի նվաճած արծաթե, ծանրամարտի կանանց 75 կգ քաշային կարգում Հռիփսիմե Խուրշուդյանի եւ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի բրոնզե մեդալները ոգեւորության առիթ էին մարզասեր հասարակության համար, որի մի մասն են կազմում հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները:
“Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել այն մարդկանց, ովքեր բարձր պահեցին մեր երկրի անունը` Հռիփսիմե Խուրշուդյան եւ Արսեն Ջուլֆալակյան, մեզ համար դուք լավագույններն եք: Ուզում եմ հիշել նաեւ նույն մարզաձեւում հանդես եկող իմ ընկերոջը` Արա Աբրահամյանին, ով ներկայացնելով Շվեդիան, միեւնույն է, մեզ տվել է հպարտանալու բազում պահեր”,- իր “ֆեյսբուքյան” էջում գրել է Սիրուշոն:
Սիրուշոն
Անդրադառնալով Արսեն Ջուլֆալակյանին` երգչուհին գրել է հետեւյալը. “Ոգեւորության մեծ զգացողություն: Բրավո, Արսեն Ջուլֆալակյան: Ուրախանում եմ քո հաջողություններով եւ հպարտանում, որ օլիմպիական մեդալակիրն իմ համակուրսեցին է”:
“Օլիմպիական առաջին մեդալն արդեն ունենք: Շնորհակալություն Հռիփսիմե Խուրշուդյանին բրոնզե մեդալի համար: Սպասենք Արսենի հաղթանակին”,- Հռիփսիմեի ելույթից հետո իր “ֆեյսբուքյան” էջում գրել էր Ռազմիկ Ամյանը, իսկ Արսեն Ջուլֆալակյանի եւ Արթուր Ալեքսանյանի մեդալակիր դառնալուց հետո հավելել. “Ոսկե մարզիկ` արծաթե մեդալով: Շնորհավորում եմ” եւ “Արթուր Ալեքսանյան. եւս մեկ բրոնզե մեդալ”:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը
Մարտին Մկրտչյանը եւս իր “ֆեյսբուքյան” էջում անդրադարձել է օլիմպիական խաղերին. “Օլիմպիական խաղերի մեդալների հաշիվը բացված է: Հռիփսիմե Խուրշուդյանի շնորհիվ առաջին բրոնզե մեդալն ունենք”,- գրել է երգիչն ու ընկերներին կոչ արել հաջողություն մաղթել Արսեն Ջուլֆալակյանին:
Սիլվա Հակոբյանը եւս հետեւել է Օլիմպիական խաղերում մեր մարզիկների ելույթներին. “Շատ էի հուզվել Հռիփսիմե Խուրշուդյանի հաղթանակից, ամբողջ ընտանիքով արտասվում էինք ու “բրավո” գոռում: Ես այդ օրը մի միջոցառման էի հրավիրված, որտեղ կիսվեցի իմ ուրախությամբ եւ մեր մարզիկների պատվին երգեցի իմ նոր` “Աշխարհի հայերով” երգը, պարահրապարակը ցնցվում էր ուրախությունից”,- BRAVO.am-ին պատմել է երգչուհին: Սիլվան նշել է. “Ճիշտ է, մենք ոսկե մեդալ չունենք, բայց հպարտ ենք, որ ունենք նման մարզիկներ, որոնց շնորհիվ աշխարհը եւս մեկ անգամ լսեց Հայաստան անունը”:
Ռազմիկ Ամյանը
BRAVO.am-ը եւս մեկ անգամ շնորհավորում է մեր մազրիկներին:):
Պատրաստեց Սիրանուշ Եղիազարյանը /Bravo.am/
Լուսանկարները` երգիչների անձնական արխիվից


×
15,079






