×


Սուսաննա Պետրոսյան.«Այստեղ ոչ ոք անտարբեր չի անցնում նրա կողքով»

Մոտ մեկ տարի է` Սուսաննա Պետրոսյանն ամուսնու եւ դստեր հետ Հայաստանում չի եղել: Փոքրիկ Ալիսայի ծննդից հետո ծնողները կրկին Չինաստան են մեկնել, որտեղ էլ այս շրջանում ապրում են: BRAVO.am-ը Սուսաննայի հետ զրուցել է դստեր` վերջերս տեղի ունեցած 1-ամյակի մասին, եւ ոչ միայն:

Ալիսայի մեկամյակին


«Ալիսայի ծնունդը շատ ուրախ անցկացրինք: Մեզ հյուր էին եկել նրա բոլոր` փոքր ու մեծ ընկերները»,-ասել է երգչուհին եւ տեղեկացրել նաեւ, որ առաջիկայում պատրաստվում են մեկ ամսով հայրենիք գալ.«Շատ ենք կարոտել Հայաստանը, մեր քաղաքն ու հարազատներին»:

Ալիսայի մեկամյակին


Սուսաննայի խոսքով` այս շրջանում իրենց առօրյան հետաքրքրացել է. «Չանչուն քաղաքում արդեն տաք է, հաճախ զբոսնում ենք. աղջիկս շատ է սիրում քայլել, չնայած` ինքնուրույն մի քանի քայլ է դեռ անում: Նրա ամենասիրելի բառը «նյամ-նյամն» է: Այստեղ ոչ մի անծանոթ անտարբեր չի անցնում աղջկաս կողքով: Ալիսան էլ երբեք դեմ չէ շփվել»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սուսաննայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին