×


Վարդան Բադալյանը հայր է դարձել

Վարդան Բադալյանի երազանքը կատարվել է. երգիչը որդի է ունեցել:): Տղան ծնվել է մարտի 30-ին` 52 սմ հասակով եւ 3,7 կգ քաշով: Փոքրիկին անվանել են Առնո. “Ուղղակի սիրում եմ այդ անունը: Ես ու կինս միասին ենք որոշել: Ի դեպ, դիմագծերով երկուսիս էլ նման է”:

“Ես ու կինս ենք որոշել Առնոյի անունը”. Վարդան Բադալյան


Վարդան Բադալյանը BRAVO.am-ի հետ հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ երազում է տղա ունենալու մասին. “Իսկ հիմա խառը զգացողություններ ունեմ, դեռ չեմ հասկանում` ինչ է կատարվում:): Բայց վստահ կարող եմ ասել` մեկ օրվա մեջ կյանքի ընթացքը փոխվում է”:

Որդու լույս աշխարհ գալուց հետո երգիչը հարազատների հետ այսօր էլ շարունակում է նշել առիթը, բայց ինչպես պատմել է, հայր դառնալու հանգամանքն իրեն չի խանգարում աշխատել, նույնիսկ մի քանի օրից համերգներով մեկնելու է Ռուսաստան:

Վարդան Բադալյանը պատրաստվում է թողարկել ժողովրդական երգերով ձայնասկավառակ


Վարդան  Բադալյանը նաեւ պատրաստվում է թողարկել ժողովրդական երգերով ձայնասկավառակ, աշխատում է Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի հետ. “Երգերի մեծ մասը պատրաստ է, վերջին աշխատանքներն ենք կատարում, թողարկելուց հետո համերգ-շնորհանդես կկազմակերպենք”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/
Լուսանկարները` Վարդան Բադալյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW