×


Վարդուհի Ալեքսանյանը, Նարեկ Ներսիսյանը եւ Արմուշը

Վարդուհի Ալեքսանյան.«Արմուշը նույնիսկ պրեմիերայից հետո էր գալիս փորձերի»

Վարդուհի Ալեքսանյանն արդեն երեք տարի Գլենդելում զբաղվում է «Grande Stage Dance» պարային դպրոցի աշխատանքներով: Այս անգամ նա BRAVO.am-ին պատմել է «Չիպոլինո» պարային մանկական ներկայացման պրեմիերայի, դրանում Արմուշի, Նարեկ Ներսիսյանի եւ Արայիկ Հարությունյանի մասնակցության մասին, եւ ոչ միայն:

«Չիպոլինո»-ի ծնունդը

Յուրաքանչյուր մենահամերգ պետք է գերազանցի նախորդին: Քանի որ ԱՄՆ-ում թատերականացված պարային բեմադրությունները քիչ են, ինձ համար գերնպատակ էր մանկական ներկայացում բեմադրել եւ իրականացնել հայ շնորհալի երեխաների հետ: Այդպես ծնվեց «Չիպոլինո»-ն, որի հեղինակն իմ շատ հարազատ գործընկեր Արինա Արարատյանն է, ով այդ շրջանում այստեղ էր: Նպատակը «Չիպոլինո»-ի պատմության գաղափարը երիտասարդության մեջ սերմանելն էր: Այն հաջողվեց լեփ-լեցուն դահլիճում՝ բուռն ծափահարությունների ներքո:

«Չիպոլինո» պարային ներկայացման պրեմիերային


Արմուշը՝ Սենյոր Պոմիդոր :)

Ներկայացման պրեմիերային բեմում էին իմ դպրոցի 130 սաները, 6 պրոֆեսիոնալ պարող, դերասաններ Արմուշը, Նարեկ Ներսիսյանն ու Արա Հարությունյանը:
Այդ ընթացքում նկարահանող խումբն անգամ պարել սովորեց: Ներկայացման մնջախաղի ողջ պրոֆեսիոնալիզմը վստահեցի Արայիկ Հարությունյանին: Սենյոր Պոմիդորի դերում խաղում էր Արմուշը, ով սիրով համաձայնեց: Նույնիսկ  ներկայացումից հետո էր գալիս փորձերի:): Մենակատարների դերում Նարեկ Ներսիսյանն ու դպրոցի պարուսույցներն էին: Բազմիցս նշել եմ, որ յուրաքանչյուր աշակերտի համար օրինակ պետք է լինի իր պարուսույցը: Ի դեպ, անակնկալ եղավ. շնորհակալագիր ստացանք նաեւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովից:

«Չիպոլինո» պարային ներկայացման պրեմիերային


Երջանկանալու առիթ

Եթե սիրում ես այն, ինչ անում ես, եւ անում ես այն, ինչ սիրում ես, ցանկալի արդյունքի կհասնես: Դա է իմ հաջողության գրավականը: Անդադար ստեղծագործ ջիղն ու լավագույն թիմն է, որ 2 տարվա մեջ 2 մենահամերգ, 15 մեդալ, 3 ցուցահանդես եւ միջազգային փառատոնների մասնակիցներ ունեցանք: Ես երջանիկ եմ իմ ստեղծած գունագեղ դպրոցով:

Առաջիկա անելիքների մասին

Պատրաստվում ենք Միացյալ Նահանգների սպորտային պարերի առաջնությանը: Մի փոքր արձակուրդից հետո սպասվում է նոր նախագիծ, որն իր գաղափարով ու տեսակի մեջ եզակի կլինի:

Վարդուհի Ալեքսանյանը


Անձնական

Ստեղծագործական այս բուռն շրջանում անգամ կտրվելու եւ ինքնազարգացման համար ժամանակ միշտ գտնում եմ` առավոտյան ժամերին, աշխատանքային անցուդարձում եւ երեկոյան`ընտանեկան ջերմ մթնոլորտում: Ահա եւ իմ երջանկության գրավականը:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Alisa Studio-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին