BRAVO.am-ը պատմել է, որ արդեն 16 տարի լուսանկարչությամբ զբաղվող Վիգեն Մնոյանը նախընտրում է դիմանկարներ նկարել եւ սոցիալական բնույթ կրող նախագծերով հանդես գալ: Հրապարակման վերջում նշել էինք նաեւ, որ նա նյու ոճի լուսանկարների շարք ունի, որին առանձին կանդրադառնանք:
Վիգեն Մնոյանի հեղինակած լուսանկարներից
Եվ այսպես, ներկայացնում ենք Վիգեն Մնոյանի հեղինակած “նուդ” ոճի լուսանկարներից մի քանիսը: Ի դեպ, մեր զրուցակիցը կարծում է` որպեսզի կնոջ մերկությունը վուլգար չերեւա, լուսանկարիչը պետք է չափի զգացում ունենա:
“Հաճախ ավելի դժվար է աշխատել հագնված կնոջ հետ: Սեքսուալությունը հագուստի հետ քիչ կապ ունի: Ֆոտոսեսիայի տարածքում մտածում եմ միայն լուսանկարի մասին, մնացածը` ստուդիայից դուրս:)”,- նշել է Վիգենը:
Վիգեն Մնոյանի հեղինակած լուսանկարներից
Նա նաեւ հետեւյալն է հավելել. “Հայ աղջիկներն ունեն այն կոմպլեքսները, որոնք ունեն նաեւ այլ ազգերի ներկայացուցիչները` ոչ ավել, ոչ պակաս: Հայ աղջիկներն ունեն նաեւ այն կիրքն ու գրավչությունը, որ կա արտասահմանցի մոդելների մեջ, ուղղակի լավ մոդել լինելու համար դա բավարար չէ. փորձ եւ ուսում է պետք”:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Վիգեն Մնոյանի անձնական արխիվից


×
18,052






