×


Փեթինսոն, Դեփ, Թերոն, Ստյուարտ եւ մյուսներ. ովքե՞ր են “MTV Movie Awards 2012”-ի հաղթողները

Լոս Անջելեսում հերթական անգամ կայացել է “MTV Movie Awards 2012’’ մրցանակաբաշխությունը: Ամենամյա միջոցառմանը ներկա են եղել մի շարք հայտնիներ եւ կինոաշխարհի սիրահարներ՝  վայելելու անմոռանալի շոուն եւ իմանալու մրցանակակիրների անունները: “Գիբսոն ամֆիթատրոն’’-ի դահլիճում են եղել Շարլիզ Թերոնը, Քրիստեն Ստյուարտը, Ջոնի Դեփը, Ռոբերտ Փեթինսոնը, Էմմա Սթոունը, Ջենիֆեր Էնիսթոնը եւ այլք:

Ջենիֆեր Էնիսթոնը


“Տարվա լավագույն ֆիլմ” անվանակարգում հաղթող ֆիլմի անունն անակնալ չի եղել հանդիսատեսի համար՝ “Մթնշաղը. Սագա. Լուսաբաց. մաս 1-ին’’: Ի դեպ, ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորող Ռոբերտ Փեթինսոնն ու Քրիստեն Ստյուարտը հաղթող են ճանաչվել նաեւ “Լավագույն համբույր” անվանակարգում:

Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը մրցանակ է ստացել “Անտանելի տնօրենները’’ ֆիլմում իր խարիզմատիկ դերի համար: Լավագույն դերասան եւ դերասանուհի են հռչակվել “Քաղցած խաղեր” ֆիլմի դերակատարներ Ջոշ Հաթչերսոնը եւ Ջենիֆեր Լոուրենսը:

Շարլիզ Թերոնը


Մրցանակի է արժանացել նաեւ Ջոնի Դեփը` “Սերնդի մրցանակ’’ անվանակարգում: Ի դեպ, դերասանն անակնկալ է մատուցել ներկաներին՝ ելույթ ունենալով “Aerosmith’’ խմբի վոկալիստ Սթիվեն Թայլերի հետ: Նրանց նվագակցել է “The Black Keys’’-ը: Հաղթողների ամբողջական ցուցակին առաջարկում ենք ծանոթանալ ստորեւ.

“Լավագույն ֆիլմ” - “Մթնշաղը. Սագա. Լուսաբաց. մաս 1-ին’’

“Լավագույն դերասանուհի”  -  Ջենիֆեր Լոուրենս

“Լավագույն դերասան” – Ջոշ Հաթչերսոն

“Լավագույն համբույր” - Ռոբերտ Փեթինսոն եւ Քրիստեն Ստյուարտ

“Կոմիկ լավագույն դերասանուհի” -Մելիսա ՄաքՔարթի

“Լավագույն մենամարտ” – Ջենիֆեր Լոուրենս եւ Ջոշ Հաթչերսոն

“Ֆիլմի համար գրված լավագույն երաժշտություն” – LMFAO “Party Rock Theme’’

“Էկրանին լավագույն վերամարմնավորում” – Էլիզաբեթ Բենքս

“Դերասանական լավագույն խումբ”- “Հարի Փոթերը եւ մահվան պարգեւները. մաս 2”

“Առաջընթաց” - Շեյլին Վուդլի

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am
Աղբյուրը` MTV
 

Կարդալ ավելին

Quality Sign BW