Նկարիչների միությունում դեկտեմբերի 6-ին եւ 7-ին ներկայացվել է “PanMan առցանց պատկերապատումների ամսագիր” նախագծի շրջանակում ստեղծված պատկերների ընտրանին:
“PanMan. Խոսող պատկերների ընտրանի” ցուցահանդեսին
Այս տարվա հուլիս-նոյեմբեր ամիսներին PanMan-ի շաբաթական ծաղրաքաղը անդրադարձել է երկրի քաղաքական, սոցիալական ու հասարակական քննարկվող թեմաներին` սկսած հայ-ադրբեջականական խնդիրներից մինչեւ քաղաքի նոր արձանները: Նախագիծն իրականացրել է PanARMENIAN.Net-ը մի խումբ նկարիչների հետ համատեղ:
“PanMan առցանց պատկերապատումների ամսագիր” նախագծի տնօրեն Արփինե Գրիգորյանը
“PanMan. Խոսող պատկերների ընտրանի” ցուցահանդեսին ներկայացվել է 20 պատկերապատում: “Պատկերների միջոցով փորձել ենք բարձրացնել այն հարցերը, որոնք շատ են քննարկվում ու հուզում են հասարակությանը”,-ասել է նախագծի տնօրեն Արփինե Գրիգորյանը:
“PanMan. Խոսող պատկերների ընտրանի” ցուցահանդեսին
Աշխատանքների հեղինակներն են Լեւոն Գյուլխասյանը, Տիգրան Առաքելյանն ու Շամիրամ Խաչատրյանը, սցենարիստներն են Աշոտ Աբրահամյանն ու Արմեն Թադեւոսյանը, նախագծի թիմում են նաեւ Մկրտիչ Մաթեւոսյանը եւ Արմեն Պատվականյանը:
“PanMan. Խոսող պատկերների ընտրանի” ցուցահանդեսին
Ցուցահանդեսի ընթացքում բաժանվել են բրոշյուրներ, որտեղ պատկերապատումներից բացի, եղել են նաեւ դատարկ էջեր` նախատեսված այցելուների կոմիքսների համար: Նախագծի հեղինակները խոստացել են առաջիկայում ներկայացնել առավել սուր եւ արդիական թեմաներով կոմիքսներ:
Տեքստը Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/


×
3,725






