×


Քեթի Փերին ճանաչվել է 2011-ի լավագույն արտիստ

“MTV”-ն ամերիկյան փոփ-երգչուհի Քեթի Փերիին ճանաչել է 2011 թվականի լավագույն արտիստ: Հեռուստաալիքի ներկայացուցիչները առանձնացրել են երգչուհու նվաճումները` կարեւորելով նաեւ այն, որ Քեթին ռեկորդ է սահմանել “Billboard”-ի շրջանակներում. մեկ ձայնասկավառակից միանգամից հինգ սինգլ գլխավորել են հիթ-շքերթը:

Քեթի Փերին


Քեթի Փերին նաեւ հաջող եւ խիտ գրաֆիկով շրջագայություններ է ունեցել: “MTV Music Awards” մրցանակաբաշխության ընթացքում գլխավոր մրցանակի է արժանացել նաեւ երգչուհու “Firework’’ երգի հիման վրա այս տարի նկարահանված տեսահոլովակը:
 
Տարվա լավագույն արտիստը շրջանցել է այնպիսի կատարողների, ինչպիսիք են Նիքի Մինաժը, Լեդի Գագան, Ադելը, Ռիհաննան, Բեյոնսեն եւ այլք: Ինչպես տեսնում եք` պայքարը թեժ է եղել:):

Ռիհաննան



2011 թվականի լավագույն երգ է ճանաչվել Ադելի “Rolling in the Deep’’-ը: Հեռուստաալիքը Skrillex-ին էլ ընտրել է որպես էլեկտրոնային ժանրում ստեղծագործող լավագույն երաժիշտ, որը, ի դեպ, վերջերս հինգ անվանակարգում նոմինացվել էր “Գրեմի’’ հեղինակավոր մրցանակին արժանանալու համար:

Տարվա լավագույն կատարում է ճանաչվել “30 Seconds to Mars’’ խմբի “Hurricane’’-ը: Այս երգի տեսահոլովակը, ինչպես նաեւ Քեթի Փերիի “Firework’’-ն ու  Ադելի “Rolling in the Deep’’-ը առաջարկում ենք դիտել ստորեւ:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Lenta.ru





Կարդալ ավելին

Quality Sign BW