Քիմ Քարդաշյանը 30 տարեկանում դարձավ 26-ամյա բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի կինը: Զույգի հարսանյաց հանդեսը տեղի ունեցավ Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում գտնվող 200 միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատանը: Մոտ 450 հյուրին հարսը ներկայացավ հայտնի դիզայներ Վերա Վոնգի հեղինակած զգեստով, “Guiseppe Zanotti” կոշիկներով եւ երկու անգամ զգեստափոխվեց խնջույքի ընթացքում, գլխի հարդարանքի համար էլ նա ծախսել էր 2.5 միլիոն դոլար:):
Քիմ Քարդաշյանը
Ռեալիթի շոուների հայազգի աստղը Քրիսի կնոջ կարգավիճակում երկար չդիմացավ. ամուսնությունից 72 օր անց նրանք բաժանվեցին, սակայն ապահարզանի գործընթացը հինգ անգամ երկար տեւեց, քան զույգի ընտանեկան կյանքը. Քիմն ու Քրիսը պաշտոնապես ամուսնալուծվել են միայն օրերս:
Քրիս Համֆրիսը եւ Քիմ Քարդաշյանը
Նշենք, որ այս անգամ եւս բասկետբոլիստը չի ներկայացել դատավարությանը, սակայն Քիմի խնդրանքով դատավորը չի տուգանել նրան: Քրիս Համֆրիսը չի ստանա այն 7 միլիոն դոլարը, որը պահանջում էր նախկին կնոջից որպես փոխհատուցում:
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail


×
9,911






