×


Քրիստինա Օրբակայտեն երրորդ անգամ մայր է դարձել

“Մարտի 30-ին, Մայամիի ժամանակով ժամը 19:58-ին աղջիկ եմ ունեցել: Շնորհավորեք ինձ, ուռաա”. իսկ աչքալուսանք պետք է հղել Քրիստինա Օրբակայտեին:): Ռուսաստանյան էստրադայի 40-ամյա աստղը երրորդ անգամ մայր է դարձել:

Միխայիլ Զեմցովը եւ Քրիստինա Օրբակայտեն


Երգչուհին դստերը լույս աշխարհ է բերել Մայամիում: Իր եւ ամուսնու՝ Միխայիլ Զեմցովի ընտանիքում նորածինը երկար սպասված առաջնեկն է: Հիշեցնենք, որ Քրիստինան նաեւ որդիներ ունի. 20 տարեկան Նիկիտան՝ Վլադիմիր Պրեսնյակովից, եւ 13-ամյա Դենին՝ գործարար Ռուսլան Բայսարովի հետ ամուսնությունից:

Երջանիկ մայրիկը ծննդաբերությունից անմիջապես հետո “Twitter”-ի իր էջում հայտնել է լուրը՝  տարածելով դստեր լուսանկարը, որին գրկել է ամուսինը: 3,739 կգ քաշով եւ 56սմ հասակով աղջկան Կլավդիա են անվանել:

Քրիստինա Օրբակայտեի ամուսինն ու նորածին դուստրը


Երգչուհին շնորհավորանքներ է ստանում երկրպագուներից, գործընկերներից, եւ, իհարկե, հարազատներից: Օրբակայտեն տարածել է նաեւ Ալլա Պուգաչովայի եւ Մաքսիմ Գալկինի նվիրած ծաղկեփնջի ու փափուկ խաղալիքի լուսանկարը: Իսկ Ալլայի նախկին ամուսինը՝ Ֆիլիպ Կիրկորովը, շնորհավորել է ոչ միայն Քրիստինային, այլ նաեւ երգչուհու մայրիկին`  “երրորդ անգամ տատիկ դառնալու կապակցությամբ”:):

Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ KP

Կարդալ ավելին

Quality Sign BW