×


Քրիստինե Պեպելյանն ու որդին օրհնություն են ստացել

Եկեղեցին երեխայի քառասունքի հատուկ կարգ ունի, որին հետեւել է նաեւ Քրիստինե Պեպելյանը: Նրա որդին՝ Արեգը, ծննդյան քառասուներորդ օրը ստացել է քահանայի  օրհնությունը:


«Ընդամենը 40 օր է, որ կաս իմ կյանքում, բայց ինձ փոխել ես հիմնովին: Սովորեցրել ես ավելի շատ սիրել, ավելի շնորհակալ ապրել, ավելի գնահատել ու ներել... Միշտ ներել: Սովորեցրել ես ուրախանալ ակնթարթով, երջանկություն գտնել ամեն վայրկյանի մեջ: Քեզ գրկում եմ ու համոզվում: Ոչ թե ես եմ քեզ կյանք տվել, այլ դու կյանք ես տվել ինձ»,-գրել է երգչուհին՝ օգտագործելով նաեւ «Իմ Արեգ», «Երազանքներն իրականանում են» հեշթեգերը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին