×


Ալ Պաչինո

Ալ Պաչինո

«Էմմի» մրցանակ Ջեք Գեւորգյանի դերի համար Bravo.am-ը արդեն պատմել է ձեզ ռեժիսոր Բարի Լեւինսոնի “Դու չգիտես Ջեքին” մինի-սերիալի մասին, որտեղ աշխարհահռչակ դերասան Ալ Պաչինոն մարմնավորել է Բժիշկ Մահ” մականունը ստացած հայազգի բժիշկ Ջեք Գեւորգյանին: Al Pachino Օգոստոսի 29-ին Ամերիկյան Հեռուստատեսության Ակադեմիան 62-րդ անգամ անցկացրեց «Էմմի» մրցանակաբաշխությունը: Եվ ահա Ալ Պաչինոն “Մինի-սերիալի լավագույն դերասան” անվանակարգում հաղթող ճանաչվեց “Դու չգիտես Ջեքին” կենսագրական ֆիլմի համար: “Լավագույն Ֆիլմ” անվանակարգում կրկին հաղթեց “Դու չգիտես Ջեքին” ֆիլմը: Ի դեպ, ֆիլմը ներկայացված էր 16 անվանակարգերում: Մրցանակը ստանալու ընթացքում Ալ Պաչինոն ասել է. “Մեծ հաճույք էր մարմնավորել Ջեք Գեւորգյանի նման փայլուն անձնավորությանը: Ես փորձում էի իր ուղեղի մեջ ներթափանցել: Ամբողջ օրը նրա մասին էինք խոսում, ու ինձ համար մեծ պատիվ է ճանաչել նրան”: Ու հետո բղավել. “Դուք հիասքանչ եք, Ջեք” :): Al Pachino & Jack Gevorgyan “Բժիշկ Մահ” Ջեք Գեւորգյանը հիացած էր Ալ Պաչինոյի դերակատարությամբ. “Պահեր կային, որ հազիվ էի կարողանում արցունքներս զսպել”,- ասել է Ջեքը “New York Daily News”-ի հետ հարցազրույցում: Ֆիլմը Օսմանյան Թուրքիայից փախած հայ էմիգրանտների ընտանիքի զավակ Ջեք Գեւորգյանի մասին է, ով իր ողջ կյանքի ընթացքում աջակցել է էվթանազիայի օրինականացման գործընթացին եւ օգնել անբուժելի հիվանդ մարդկանց հեռանալ կյանքից: 1989թ. նա “Մերսիթրոն” անվանումով մի դեղամիջոց է ստեղծել, որի օգնությամբ մահացու չափաբաժին էր ներարկում անբուժելի հիվանդներին: Ընդհանուր առմամբ, դեղամիջոցի շնորհիվ կյանքից հեռացել են 130-ից ավել անբուժելի հիվանդներ: 4 անգամ դատարանի առջեւ հայտնվելուց հետո, 1999թ. նրան դատապարտեցին 25 տարվա ազատազրկման: 2007թ. հունիսի 1-ին 79-ամյա “Բժիշկ Մահին” ազատ արձակեցին լավ պահվածքի համար: Աղբյուրը`www. heymanhustle.craveonline.com Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW