×


Անջելինա Ջոլի

Անջելինա Ջոլի

Դերասանուհին այցելեց Մոսկվա Հուլիսի 25-ին ընդամենը մի քանի հազար կիլոմետրեր բաժանեցին Անջելինա Ջոլիին իր հայ երկրպագուներից:): Դերասանուհին Մոսկվա էր ժամանել իր նոր` «Սոլթ» ֆիլմի պրեմիերայի առթիվ, որը տեղի ունեցավ «Օկտյաբր» կինոթատրոնում: Անջելինան անցավ կարմիր գորգով` լուսանկարվելով եւ ողջունելով երկրպագուների մեծ բանակին: Անջելինա Ջոլիին դիմավորում են երկրպագուները (լուսանկարը` EPA) 35-ամյա դերասանուհին Մոսկվա էր ժամանել իր 4 երեխաների հետ եւ նախապես պատվիրել էր երեխաների համար նախատեսված ճաշացանկը: Անջելինա Ջոլին Մոսկվայում (լուսանկարը` Etoday.ru) Սակայն ամեն ինչ հարթ եւ հանգիստ չընթացավ: Մոսկվայի ամենահեղինակավոր հյուրանոցներից մեկում Բրեդ Փիթի կինը մի մեծ սկանդալ բարձրացրեց: Պատճառն այն էր, որ դերասանուհին արգելել էր լուսանկարել իրեն հյուրանոցի սահմաններում, եւ արդյունքում հյուրանոցի հենց առաջին աշխատակիցը, ով լուսանկարեց իր կուռքին բջջայինով, հեռացվեց աշխատանքից: Աղբյուրը` www.etoday.ru Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW