Ամերիկյան “Time’’-ը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա ցուցակը: Ի տարբերություն վարկանշային այլ ցուցակների՝ այս տարբերակում մասնակիցները որեւէ հորիզոնական չեն գրավում, այլ պարզապես ներառվում են հարյուրյակում: 100 ամենաազդեցիկները, ամսագրի կարծիքով, կարող են փոփոխություն կատարել աշխարհում:
Քեթրին Միդլթոնը
Շոու-բիզնեսի ներկայացուցիչներից այս տարի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում են Ռիհաննան, Ադելը, Ջեսիկա Չեսթեյնը, Քլեր Դեյնսը, Վիոլա Դեւիսը, Չելսի Հենդլերը, Թիլդա Սվինթոնը, Քրիսթեն Ուիգը եւ այլք:
Ռիհաննան
Ամսագիրը շեշտել է Քեմբրիջի դքսուհի Քեթրին Միդլթոնի մեծ ազդեցությունը հասարակության վրա: Ի դեպ, արքայազն Վիլյամի կնոջ քույրը` Պիպան, եւս այս ցուցակում է: Հարյուրյակում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, նաեւ “Anonymous’’ միջազգային խմբի հաքերները:
Ձեր կարծիքով աշխարհի ամենաազդեցիկ մարդու անունը գրեք մեկնաբանությունների հատվածում:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Time


×
11,026






