Սուրեն Թադեւոսյանը նշեց տարեդարձը
“Ծնունդդ շնորհավոր, ծնունդդ շնորհավոր” երգելով ու նվերով երեկ “Արամ Խաչատրյան” համերգասրահի բեմում էր Սոֆի Մխեյանը: Եկել էր շնորհավորելու Սուրեն Թադեւոսյանի տարեդարձը: “Օրը եւ ներկան” երգը կատարեց. տեսահոլովակը հենց հոբելյար ռեժիսորն է նկարահանել Իսպանիայում: “Շատ բան փոխվեց այս տեսահոլովակով. մարդիկ հասկացան, որ ես կարող եմ լինել ազատ, կարող եմ պարել, երգել”,- շնորհակալություն հայտնեց Սուրեն Թադեւոսյանին երգչուհին:):
Սոֆի Մխեյանի պես հուլիսի 25-ին Սուրեն Թադեւոսյանի 35-ամյակը շնորհավորելու ու երգելու էին եկել Միշոն, Լիլուն, Արսեն Սաֆարյանը, Արամեն, Լիանան, Նարեկ Բավեյանը եւ շատ ուրիշներ:
Տոնական երեկոն “True love” երգով բացեց Արմինկան: Մեծ էկրանին ցուցադրվում էր Սուրեն Թադեւոսյանի նկարահանած համանուն երգի տեսահոլովակը: “Սուր ջան, քեզ շատ սիրում ու շնորհավորում եմ: Սա իմ այն տեսահոլովակներից է, որ համարում եմ ամենաթանկարժեքը: Քեզ քաջ առողջություն”,- իր բարեմաղթանքները հղեց Արմինկան:
Տարեդարձ-համերգի առաջին հատվածը վարում էին Անդոն ու Ռաֆոն: Երգիչ-երգչուհիներին հանդիսատեսի նվիրած ծաղկեփնջերը դերասան-հաղորդավարները վերցնում ու մեծ սիրով նվիրում, շնորհավորում էին իրենց շատ սիրելի ռեժիսորի ծնունդը:): Երգիչներ Ռուբեն Սասունցին եւ Աղասի Իսպիրյանը ժողովրդական երգեր երգեցին ու իրար հետ հայկական մի լավ պարեցին:):
Էկրանին Արեւմտյան Հայաստանում, Իսպանիայում, Միացյալ Նահանգներում, Հորդանանում նկարահանված տեսահոլովակներն են, բեմին` clip-երի հերոս երգիչ-երգչուհիները: Երկու պրեմիերա տեղի ունեցավ. Միացյալ Նահանգներում նկարահանված` Սուպեր Սաքոյի եւ Թաթուլի “Հավատամ”-ն ու Նարեկ Բավեյանի` մեկ շաբաթ առաջվա հորդանանյան “Մի թող ինձ”-ը:
Լիանան երգեց, Խորվաթիայում Սուրեն Թադեւոսյանի նկարահանած տեսահոլովակը էկրանին էր, երգչուհին ցանկացավ, որ հաջորդ տարեդարձը ռեժիսորը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նշի:):
Լիլուն ու Ռաֆոն համբուրվեցի՞ն :)
Անդոն ու Ռաֆոն բեմ հրավիրեցին հայկական շոու-բիզնեսի թխամաշկ գեղեցկուհի Լիլուին: Երգչուհին ու Ռաֆոն, հատուկ Սուրեն Թադեւոսյանի ծննդյան առթիվ, Լիլույի խոսքերով, “պաչպչվելու” իմիտացիա ստեղծեցին:): “Թաց սեր” երգեց Լիլուն ու նշեց, որ երգի հիման վրա Սուրենի նկարահանած տեսահոլովակով ճանաչվեց: “Ամեն ինչ լավ է լինելու, Լիլու”. այս խոսքերը երգում Apricota-ն է հնչեցնում:):
Իրինան երգեց, որ հոգնել է անվերջ սպասելով: “Սուրեն ջան, լինես այնպիսին, ինչպիսին որ կաս, եւ թող քո սրտով քեզ տա”,- կենաց ասաց երգչուհին:): Layana-ն էլ երգով շնորհավորեց Սուրեն Թադեւոսյանին: Ռեժիսորն իր ստեղծագործական թիմին ներկայացրեց ու շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին ներկայության համար:
Սուրենը չորս տեսահոլովակ է նկարահանել Միշոյի համար, ու դա դեռ սկիզբն է:): Ռեփերը “Քո համար” ու “Կատաֆալկ” երգերը կատարեց ու Սուրենին Հյուսիսային պողոտայում 4 սենյականոց բնակարան, մեկ էլ ստեղծագործական հաջողություններ մաղթեց:
Բեմում ամենաշատը Նարեկ Բավեյանը մնաց:): Սուրեն Թադեւոսյանը երգչի համար բազում տեսահոլովակներ նկարահանելուց բացի հանդիսանում է նրա պրոդյուսերը: Բայց Նարեկի պաշտոնը ավելի բարձր է. ռեժիսորի զավակների կնքահայրն է: Հատուկ Սուրեն Թադեւոսյանի տարեդարձը շնորհավորելու ու երգելու էր եկել Արաքս Կարապետյանը:
Ամենաշատ նվերներն ու ծաղիկները երեկոյի ընթացքում Արամեինն էին: Տեսնեիք` ինչ էին անում երգչի համար խենթացող երկրպագուհիները ետնաբեմում:): Սեր, երջանկություն ցանկացավ Սուրեն Թադեւոսյանին Արսեն Սաֆարյանն ու իր երգով համերգային ծրագիրը փակեց:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
13,773






