×


Թաթա Սիմոնյան

Թաթա Սիմոնյան

“Երեւանս” Bravo.am-ում :) Թաթա Սիմոնյանը օգոստոսի 29-ին Երեւանում մեծ տոն է կազմակերպելու:): Մինչ այդ իր նոր տեսահոլավակն է ներկայացնում: “Երեւանս” երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը հենց երգիչն  է, տեսահոլովակի ռեժիսորը` Դավիթ Բաբայանը, պրոդյուսինգն իրականացրել է “Շարմ” ընկերությունը: “Թաթա փրոդաքշնի» նախագահ Գրիգոր Նազարյանը Bravo.am-ին տեղեկացրեց, որ օգոստոսի 29-ին “Հրազդան” մարզադաշտում կայանալիք Թաթա Սիմոնյանի մենահամերգը աննախադեպ է լինելու ու մատչելի բոլոր հայերի համար: “Հայաստանում դեռ նման համերգ չի եղել: Բոլոր տեխնիկական սարքավորումները Մոսկվայից ենք բերում` բեմ, լուսավորություն…Մարզադաշտը մեծ պարահրապարակ է դառնալու, մենահամերգին նաեւ ռուսական պարային շոու-բալետ կմասնակցի: Տոմսերի գներն էլ մատչելի են լինելու: Այնպես ենք արել, որ բոլոր հայերի համար տոն լինի”,- ասաց Գրիգոր Նազարյանը:

Կարդալ ավելին

Quality Sign BW