×


Իվ Լառոկ

Իվ Լառոկ

Շահիր մեգա-դիսկոտեկի տոմսեր:) Մարտի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր սեթերը կհնչեցնի շվեյցարացի անվանի դիջեյ Իվ Լառոկը: “Վիվա Հայաստան, վիվա Ֆրանսիա” խորագրով եւ ֆրանսիական ոճով մեգա-դիսկոտեկը կազմակերպվում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի փառատոնի շրջանակներում եւ տեղի կունենա Լարա Ֆաբիանի համերգի ավարտից հետո` ժամը 23:00-ին: Iv Larok Դիսկոտեկը իրականացնում է “E-Productions” ընկերությունը “BAL Adventures”-ի հետ համատեղ` ՀՀ մշակույթի նախարարության, ԱԳՆ-ի եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ: “Երեւան փրոդաքշնսը” եւ Bravo.am կայքը առաջարկում են մասնակցել մրցույթի, որի 3 հաղթողները կստանան մեգա-դիսկոտեկի երկուական տոմս: Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է պատասխանել մեր հարցերին եւ պատասխանները մինչեւ մարտի 16-ը ուղարկել editor@mediamax.am հասցեին՝ նշելով նաեւ հեռախոսահամարը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մարտի 17-ին: Նախապատվությունը կտրվի առաջին երեք ճիշտ պատասխանողներին: Ահա այդ հարցերը. Հարց 1. Իվ Լառոկի նախորդ ելույթը Երեւանում ո՞ր թվականին է եղել եւ որտե՞ղ: Հարց 2. Ո՞ր խմբի անդամ է Իվ Լառոկը եւ ուրիշ ի՞նչ հայտնի դիջեյներ կան այդ խմբի կազմում: Հարց 3. Շվեյցարացի դիջեյի ո՞ր գործն է դարձել 2007 թվականի հիթ եւ ո՞վ է կատարում երգը: Սպասում ենք ձեր պատասխաններին: Iv Larok Ֆրանսիական ոճով դիսկոտեկի տոմսերը վաճառվում են քաղաքի տոմսարկղերում, ինչպես նաեւ Վազգեն Սարգսյան 2 հասցեով: Տոմսեր ձեռք բերելու համար զանգահարեք 091000434 հեռախոսահամարով: Տոմսի արժեքն է 4000 դրամ: Bravo.am

Կարդալ ավելին

Quality Sign BW