Ֆիլմի նկարահանումները
Դեռ տեղյակ չե՞ք, որ հոլիվուդյան ֆիլմի նկարահանումներ կատարելու առաջարկ եք ստացել :): YouTube ընկերությունը աշխարհահռչակ ռեժիսորներ Ռիդլի Սքոթի եւ Քեւին Մաքդոնալդի հետ միասին կոչ են արել երկիր մոլորակի բոլոր բնակիչներին, բնականաբար, նաեւ ձեզ մասնակցել «Կյանքը մեկ օրում» ֆիլմի նկարահանումներին, որը «գլոբալ պատմական փորձարկություն» է համարվում:
Ցանկացողները 2010 թվականի հուլիսի 24-ին կնկարահանեն իրենց կյանքից որեւէ դրվագ, իսկ Քեւին Մաքդոնալդը, Ռիդլի Սքոթը ու տասնյակ այլ անվանի ռեժիսորներ կընտրեն ամենահուզականները եւ կմոնտաժեն դրվագները` վերածելով այդ ամենը լիամետրաժ ֆիլմի, որի պրեմիերան տեղի կունենա անվանի դերասան Ռոբերտ Ռեդֆորդի` Սանդենսում անցկացվող Անկախ ֆիլմերի փառատոնում:
Քեւին Մաքդոնալդը նշել է, որ ինտերնետը եւ Google-ը հնարավորություն են տալիս ընդլայնել շրջանակները` ավելի շատ մարդկանց ներգրավելով նախագծում:
Bravo.am–ը խոստանում է ձեր մասին մի մեծ նյութ պատրաստել, եթե ձեր անունը հայտնվի ֆիլմի տիտրերի ցուցակում: Դե ձեզ տեսնենք :):
Աղբյուրը` «Կոմերսանտ»
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/


×
3,466






