×


“Հայաստանի Արքայադուստր-2010”

“Հայաստանի Արքայադուստր-2010”

Հաղթող գեղեցկուհին Հայաստանը ներկայացնելու է Չեխիայում Հունիսի 22-ին “Վալենսիա” համալիրում ընտրում էին “Հայաստանի Արքայադուստր-2010” գեղեցկության մրցույթի հաղթողին, ով հոկտեմբերի 2-ին ներկայացնելու է Հայաստանը Չեխիայում կայանալիք “Princess of The World-2010”-ի եզրափակչում: “Հայաստանի Արքայադուստր-2010” Մրցույթի սկզբում նշվեց, որ նախընտրական փուլին մասնակցել են 100-ից ավել աղջիկներ ՀՀ տարբեր մարզերից ու Երեւանից, ընտրվել են 16-23 տարեկան 14 գեղեցկուհիներ: Այս մրցույթը ներկայացնում էր “Միսս եւ Միստր Աշխարհ”, “Միսս 7 Մայրցամաք” միջազգային կազմկոմիտեն, որի գլխավոր ղեկավարը Աշոտ Խաչատրյանն է, գեղարվեստական ղեկավարն ու կազմակերպիչը` Մարիկա Թունյանը: Ժյուրիի կազմում էին մի շարք հայտնի մարդիկ, իսկ ժյուրիի նախագահը ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն էր: Marika Tunyan & Arevik Gevorgyan Մրցույթը բաղկացած էր չորս փուլից: Առաջին փուլում աղջիկները ներկայացրեցին հարսանեկան զգեստներ, հաջորդը “Ամառ է” փուլն էր: Այս անգամ աղջիկները ամառային “հագուստներով” էին` լողազգեստներով: 3-րդ փուլը կոչվում էր “Մոսկվիչկա”` ազատ ոճ. գեղեցկուհիները ջինսե տաբատներով, շապիկներով ու աքսեսուարներով բեմահարթակում պարում էին: Վերջին փուլում հանդես եկան երեկոյան զգեստներով: Զգեստների հեղինակը հագուստի ոճաբան, դիզայներ Անահիտ Գապոյանն էր, որի հագուստները ցուցադրվել են գեղեցկության տարբեր մրցույթների ժամանակ, երբ հայ գեղեցկուհիները ներկայացրել են Հայաստանը: Վերջերս Դոմինիկյան Հանրապետությունում կայացել է «Միստր Տիեզերք» մրցույթը, ուր Հայաստանը ներկայացրել է Մովսես Երեմյանն ու արժանացել մի քանի տիտղոսների` «Միստր Friendship», «Միստր Համերաշխություն» եւ այլն: Աշոտ Խաչատրյանը  բեմում շնորհավորեց ու հանձնեց նրա մեդալը: Arevik Gevorgyan Մրցույթ-փառատոնի ընթացքում հյուրերի համար երգեցին “Թոփ մոդել Հայաստան-2009”, “Նովայա Վոլնա” երգի մրցույթի դափնեկիր Դալիթան, ՀՀ վաստակավոր արտիստ Էդգար  Կարապետյանը եւ Անուշիկ Հովհաննիսյանը: Ներկաներին նաեւ ոգեւորեցին փոքրիկ մոդելները` ցուցադրելով Նինա Հովնանյանի “Արքայադուստրերի հագուստներ”-ի հավաքածուն: Տեղի ունեցավ նաեւ “Հանդիսատեսի համակրանք” մրցանակի խաղարկումը. հյուրերն տոմսերի հակառակ կողմում գրում էին իրենց նախընտրած մասնակցի համարն ու գցում թափանցիկ արկղի մեջ: Մինչ հաղթողի անունը հայտարարելը, աղջիկներից յուրաքանչյուրն արժանացավ որեւէ տիտղոսի, ինչպես օրինակ` “Լավագույն թոփ-մոդել”, “Միսս հայուհի”, “Միսս նրբագեղություն”, “Լավագույն քայլք”, “Միսս դեմք”, “Լավագույն պարուհի”, “Կազմկոմիտեի համակրանք”, “Միսս լավագույն մաշկ”, “Միսս ֆոտոմոդել”, “Լավագույն մարմին”, “Միսս ժպիտ”, “Միսս համակրանք”, “Հանդիսատեսի համակրանք” եւ այլն: “Հանդիսատեսի համակրանք” Հովանավորների մրցանակների ու տիտղոսների հանձնումից հետո հայտարարվեցին լավագույնների անունները: 3-րդ գեղեցկուհին Լիլիթ Կարապետյանն էր, 2-րդը` Դոնարա Համբարձումյանը: Վերջում, իհարկե, իմացանք գլխավոր հաղթողի անունը` Արեւիկ Գեւորգյան: Հաղթողին թագադրեցին, հանձնեցին ոսկեգույն թիկնոցն ու շնորհավորեցին: Հաղթող գեղեցկուհին` 19-ամյա Արեւիկ Գեւորգյանը, սովորում է Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի դիզայնի ֆակուլտետում: Նաեւ նկարահանվում է “Աննա” հեռուստասերիալում. “Շատ էի մտածում հաղթանակի մասին, բայց ինձ թվում է` հիմա երազում եմ: Միջազգային մրցույթին պետք է առաջին անգամ մասնակցեմ: Պատրաստ եմ ներկայացնելու Հայաստանը Չեխիայում”: “Միսս դեմք” Մյուս մրցանակակիրը` Դոնարա Համբարձումյանը 17 տարեկան է, սովորում է Մանկավարժական համալսարանում: Արժանացավ “Միսս Մոսկվիչկա” եւ “Միսս առողջություն” հատուկ մրցանակներին. “Առաջին հաղթանակս է: Մի քանի ամիս է, ինչ մոդելային ասպարեզում եմ: Իրոք, շատ հուզված ու շատ ուրախ եմ, որ առաջին անգամ էսպիսի հաջողությունների հասա: Անպայման շարունակելու եմ: Արդեն առաջարկներ կան այլ միջազգային մրցույթներին մասնակցելու”: Հաղթող գեղեցկուհին Հայաստանը ներկայացնելու է Չեխիայում Լիլիթ Կարապետյանը բացի մրցանակային տեղից արժանացավ հատուկ մրցանակի` “Լավագույն քայլք”-ի Մարիկա Թունյանի կողմից: Լիլիթը սովորում է Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարի բաժնում. “Հնարավորություն ստացա Հայաստանը ներկայացնելու Վարշավայում օգոստոսին կայանալիք գեղեցկության մրցույթին, որի համար շատ գոհ եմ: Մենք այս գեղեցիկ օրվան երկար ենք նախապատրաստվել: Բոլորիս համար տոն էր, մեկս մյուսի համար ուրախ ենք: Այդքան էլ երկար ժամանակ չէ, որ զբաղվում եմ մոդելային կարիերայով, պարուհի եմ, ու դժվար չէր ինձ համար, որովհետեւ ունեինք լավ խորեոգրաֆ ու ուսուցիչեր”,- ասաց 17-ամյա Լիլիթը: Bravo.am-ը շնորհավորում է բոլոր մասնակիցներին, հաջողություն  ու հաղթանակ է մաղթում «Հայաստանի Արքայադուստր-2010»-ի հաղթողին Չեխիայում կայանալիք գեղեցկության մրցույթի եզրափակչում: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW